Հաճախակի տրվող հարցեր

Ի՞նչ է Վորլդ Վիժնը


Վորլդ Վիժնը երեխայակենտրոն քրիստոնեական կազմակերպություն է, որն աջակցում է համայնքների զարգացմանը: Մենք աշխատում ենք երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների հետ, որպեսզի հաղթահարենք աղքատությունն ու անարդարությունը:

Մենք ձգտում ենք, որ երեխաները լինեն առողջ են և պաշտպանված, տիրապետեն կյանքի համար անհրաժեշտ հմտությունների, սիրեն Աստծուն և իրենց մերձավորներին և ազատ մասնակցեն իրենց կյանքին առնչվող կարևոր որոշումների կայացմանը:

 

 Ինչպիսի՞ ծրագրեր է Վորլդ Վիժնն իրականացնում Հայաստանում

 


Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1988-ին՝ օգնության հասնելով ավերիչ երկրաշարժից տուժած ընտանիքներին: Հետագայում Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել ծրագրեր, որոնք աջակցում են համայնքների հոգևոր և նյութական զարգացմանը: Կազմակերպությունն աշխատում է Հայաստանի ավելի քան 250 համայնքներում՝ Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում և մայրաքաղաք Երևանում:

Ներկայումս Վորլդ Վիժն Հայաստանը իրականագնում է 14 երկարաժամկետ Տարածքային Ծրագիր, կենտրոնանալով երեխաների առողջության, զարգացման և իրավունքների պաշտպանության, երիտասարդության խնդիրների, ինչպես նաև համայնքների տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնման խնդիրների վրա:

Մեր ծրագրերի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք wvi.org/armenia:

 

Ինչպե՞ս է իրականացվում ծրագրերի ֆինանսավորումը


ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի և Թայվանի գրասենյակների աջակցությամբ գործող երեխաների հովանավորության ծրագրի, ինչպես նաև տարբեր դրամաղնորհային ծրագրերից ստացված միջոցների հետ մեկտեղ, 2012 թ.-ից Վորլդ Վիժն Հայաստանը համագործակցում է տեղական ընկերությունների և անհատ նվիրատուների հետ՝ ձգտելով ավելացնել տեղական հանգանակությունների միջոցով ֆինանսավորվող ծրագրերի մասնաբաժինը:

Ինչու՞ նվիրատվություն կատարել Վորլդ Վիժնի միջոցով

Մեր առաքելությունը, արժեքները և կազմակերպչական հզոր կարողությունները թույլ են տալիս երաղխավորել ձեր նվիրատվությունների նպատակային և հնարավորինս արդյունավետ օգտագործումը:

Մեր առավելությունները՝

  • Ամենօրյա աշխատանք Հայաստանի ավելի քան 200 համայնքում
  • Առկա խնդիրների և կարիքների խորը իմացություն, համայնքների զարգացման և բարեկեցության բարելավմանն ուղղված բազմակողմանի ծրագրեր իրականացնելու փորձ
  • Հուսալի և թափանցիկ գործընթացներ, կանոնավոր հաղորդակցություն դոնորների հետ ՝ նվիրատվությունների օգտագործման և իրականացված ծրագրերի արդյունքների վերաբերյալ
  • Ծրագրերի շրջանակներում լրացուցիչ միջոցների ներդրում Վորլդ Վիժնի կողմից

 

Նվիրատվություն կատարելու ուղիները

Վորլդ Վիժն Հայաստանը նվիրատվություն կատարելու մի շարք հնարավորություններ է առաջարկում կորպորատիվ դոնորներին և անհատ նվիրատուներին:

 Դրանք են՝

 

  • Կորպորատիվ համագործակցություն
  • Աշխատակազմի ամսական նվիրատվություններ. «Իմ Լումա» նախաձեռնություն
  • SMS նվիրատվություններ Ucom-ի միջոցով
  • Վորլդ Վիժն Հայաստանի Նվերների կատալոգ
  • Առցանց նվիրատվություններ՝ donate.am վեբկայքի միջոցով
  • Դրամահավաք միջոցառումներ
  • Նյութական նվիրատվություններ
  • Կամավորություն

 Նվիրատվություն կատարելու եղանակների մանրամասների համար կարող եք զանգահարել կամ գրել մեզ marketing@wvarmenia հասցեով:

 

Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ իմ կատարած նվիրատվության արդյունքների մասին

 Նվիրատվությունների վերաբերյալ տեղեկությունները, ավարտված ծրագրերի լուսանկարները և պատմությունները կներկայացվեն donate.am կայքում, ինչպես նաև մեր լրատուի միջոցով:

 

Ի՞նչ է Վորլդ Վիժն Հայաստանի նվերների կատալոգը

 

Վորլդ Վիժն Հայաստանի նվերների կատալոգում ներկայացված է ավելի քան 20 կարևոր նվեր (հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և ընտանի կենդանիներ):

Բոլոր նվերներն ընտրվել են՝ելնելով Վորլդ Վիժնի ծրագրերում ընդգրկված համայնքների կարիքներից: Նվերների կատալոգի նպատակն է դրական փոփոխություններ կատարել խոցելի ընտանիքներում ապրող մանուկների կյանքում:
Դուք կարող եք նվերը ձեռքբերել ձեր հարազատներից կամ ընկերներից մեկի անունով, ով այդ բարի գործի համար կստանա ձեռքով պատրաստված շնորհակալական բացիկ և բանալու կախազարդ:

 

Ինչպե՞ս կարող եմ կատալոգից նվեր ընտրել 

 

Հետևեք այս պարզ քայլերին.

  • Ընտրեք նվերը կատալոգից
  • Վճարեք առցանց կամ կատարեք փոխանցում 220413350228000 հաշվեհամարին, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
  • Դիմեք Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակ և ստացեք շնորհակալական բացիկ


Վորլդ Վիժն Հայաստանն իր տարածքային գրասենյակների միջոցով Ձեր նվերը կփոխանցի շահառու երեխային կամ ընտանիքին:

 


Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին