Ինչու նվիրատվություն կատարել Վոլրդ Վիժնի միջոցով

Հայաստանի տարածքում գործող 14 գրասենյակների միջոցով Վորլդ Վիժնը ձգտում է բարեփոխել աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը: Ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով Վորլդ Վիժն Հայաստանը համագործակցում է համայնքների, պետական կառույցների, մասնավոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետ:

Միջազգային խոշորագույն բարեգործական կազմակերպության մաս հանդիսանալով՝ Վորլդ Վիժն Հայաստանն ունի անհրաժեշտ փորձ, կազմակերպչական և մարդկային ռեսուրսներ ձեր նվիրատվությունն ամենաբարձր արդյունավետությամբ օգտագործելու համար:

Տեղական ֆոնդահայթայթումը թույլ է տալիս լրացուցիչ միջոցներ հայթայթել նոր ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև նպաստում է Հայաստանում նվիրատվություն կատարելու մշակույթի զարգացմանը: Մենք ձգտում ենք տեղական դոնորների ուշադրությունը հրավիրել խոցելի երեխաների և ընտանիքների խնդիրներին՝ որպեսզի արձագանքենք նրանց ամենահրատապ կարիքներին:

 

Մեր առավելությունները

Ամենօրյա աշխատանք Հայաստանի ավելի քան 200 համայնքում

 

Առկա խնդիրների և կարիքների խորը իմացություն, համայնքների զարգացմանը  և բարեկեցության բարելավմանն ուղղված  բազմակողմանի ծրագրեր իրականացնելու փորձ

 

Հուսալի և թափանցիկ գործընթացներ, կանոնավոր հաղորդակցություն դոնորների հետ՝ նվիրատվությունների օգտագործման և իրականացված ծրագրերի արդյունքների վերաբերյալ

 

Ծրագրերի շրջանակներում լրացուցիչ միջոցների ներդրում Վորլդ Վիժնի կողմից

Նվիրատվություն կատարելու ուղիները

impl

Կորպորատիվ
համագործակցություն

Աշխատակազմի ամսական
նվիրատվություններ.
«Իմ Լումա» նախաձեռնություն

SMS նվիրատվություններ
Ucom-ի միջոցով

     
heart home home

Վորլդ Վիժն Հայաստանի
Նվերների կատալոգ

Առցանց նվիրատվություններ՝
donate.am

Դրամահավաք
միջոցառումներ

     
impl heart  

Նյութական
նվիրատվություններ

Կամավորություն

 

 

Ցանկանում եք իմանալ ավելին նվիրատվություն կատարելու մասին:
Զանգահարեք կամ գրեք մեզ marketing@wvarmenia.am հասցեով:


Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին