Ավելի մեծ թվով երեխաներ տուն կվերադառնան հատուկ հաստատություններից

Ավելի մեծ թվով երեխաներ տուն կվերադառնան հատուկ հաստատություններից

Ավելի մեծ թվով երեխաներ տուն կվերադառնան հատուկ հաստատություններից

23.09.2013

Մոտ 30 կարիքավոր ընտանիք կօգտվի ֆինանսական իրավիճակը բարելավելու և երեխաներին հաստատությունից տուն վերադարձնելու հնարավորությունից՝ «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագրի շրջանակներում Օրանժ Հիմնադրամի կողմից Վորլդ Վիժն Հայաստանին նվիրաբերած լրացուցիչ 32 000 000 դրամի շնորհիվ:

Այս գումարի հիմնական մասը ստացվել բարեգործական աճուրդի ընթացքում նոր 041 համարային շարքի 11 լավագույն համարների վաճառքից: Օրանժը կրկնապատկել է ամենաբարձր հայտագինը , որը կազմել է 5 200 000 դրամ՝ այդ գումարը նույնպես ուղղելով նշված ծրագրին:

Օրանժ Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրն իրականացվում է 2012 թվականից: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում են միջոցներ և սարքավորումներ, ինչը ծնողներին թույլ է տալիս ունենալ լրացուցիչ եկամտի աղբյուր, բարելավել ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը և տուն վերադարձնել իրենց երեխաներին, ովքեր տնտեսական ծանր կացության պատճառով հայտնվել էին գիշերօթիկ դպրոցում կամ խնամքի այլ հաստատությունում:

«Ավելի քան 15 տարի Վորլդ Վիժնը Հայաստանում իրականացնում է ծրագրեր՝ նպատակ ունենալով համայնքներում և ընտանիքներում ապահովել բարենպաստ միջավայր երեխաների համար՝զարգանալու և լիարժեք դրսևորելու իրենց ներուժը: Օրանժի բաժանորդների առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ Վորլդ Վիժնը կշարունակի Հայաստանում աշխատել անապահով ընտանիքների հետ՝ ստեղծելու կայուն տնտեսական պայմաններ, որոնք թույլ կտան պետական խնամքի հաստատություններից երեխաներին վերադարձնել տուն՝ վայելելու իրենց ծնողների սերն ու հոգատարությունը»,- նշեց Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագիրն իրականցնում ենք Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ համատեղ և այն Օրանժ Հիմնադրամի ամենակարևոր ծրագրերից մեկն է: Այս 32 մլն դրամը հնարավորություն կտա օգնել շուրջ 30 երեխայի վերադառնալ տուն», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն, Օրանժ Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Բարեգործական ծրագրի գումարները գոյանում են Օրանժի բաժանորդների SMS նվիրատվուլյուններից (100 կամ 500 դրամ), իսկ Օրանժ Հիմնադրամը կրկնապատկում է յուրաքանչյուր ամսվա ընթացքում հանգանակված գումարը: Մինչ բարեգործական աճուրդը, այս ծրագրի շնորհիվ ավելի քան 35 երեխա վերամիավորվել էր իրենց ընտանիքների հետ:

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ