Գաղտնիության
քաղաքականությունը

 

«Վորլդ Վիժն Ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը (այսուհետ՝ Վորլդ Վիժն Հայաստան) պարտավորվում է պահպանել իր նվիրատուների և աջակիցների գաղտնիությունը և կձեռնարկի համապատասխան և պատշաճ միջոցառումներ՝ պահպանելու համար այն անձնական բնույթի տեղեկատվությունը, որը կհամաձայնեք տրամադրել մեզ:

Անձնական բնույթի տեղեկատվությունը ներառում է ցանկացած տիպի տեղեկություն, որը կարող է օգտագործվել առանձին անհատի տարբերակման, ճանաչման կամ կոնտակտ հաստատելու համար, ինչպես օրինակ՝ անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները, ինչպես նաև նվիրատվության նպատակներից ելնելով կրեդիտային քարտի կամ բանկային հաշվի վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը:

Ձեր անձնական բնույթի տեղեկատվությունը կօգտագործվի Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ նվիրատվությանը ընթացք տալու, ինչպես նաև Ձեզ հետ հաղորդակցության և համապատասխան մարքեթինգային նյութերի տրամադրման նպատակով: Մենք նաև կցանկանայինք Ձեզ տրամադրել Վորլդ Վիժն Հայաստանի այլ ծրագրերի կամ նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվություն, որը կարող է Ձեզ հետաքրքրել:

Եթե որոշեք հրաժարվել նմանատիպ հաղորդակցություն ստանալուց, խնդրում ենք ուղղարկել էլեկտրոնային հաղորդակցություն հետևյալ հասցեով՝ marketing@wvarmenia.am:

Վորլդ Վիժն Հայաստանը չի տրամադրի Ձեր անձնական բնույթի տեղեկատվությունը որևէ երրորդ կողմի:
Սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցեր կամ մտահոգություններ ունենալու դեպքում` խնդրում ենք դիմել marketing@wvarmenia.am: հասցեով կամ զանգահարել մեզ:

 


Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին