• Անհրաժեշտ է: AMD 3,000,000

ՄԵՆՔ ԵՆՔ ներառական թատրոնի դերասանները երեխաներ են, որոնց միավորել է սերը երաժշտության և թատրոնի հանդեպ։ Թատրոնը հիմնվել է 2004 թվականին Երևանի Մանկական Զարգացման Կենտրոնի կողմից, իսկ թատերախմբի 40 երեխաներից շատերը հատուկ կարիքներ ունեն։ Անցած 11 տարիների ընթացքում փոքրիկ դերասանները բեմադրել են 5 պիես և բազմաթիվ ներկայացումներ խաղացել Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում:

Ներառական թատրոնը կարևոր միջոց է, որը նպաստում է հատուկ կարիքներով երեխաների սոցիալական ինտեգրմանը, նրանց նոր հմտություններ սովորեցնում, ինչպես նաև օգնում լինել ավելի վստահ և հավատալ սեփական ուժերին:

Մանկական հոգեբանները, սոցիալական աշխատողները և այլ մասնագետները ակտիվ կերպով ներգրավված են թատրոնի գործունեության մեջ։ Նրանց անձնվեր և քրտնաջան աշխատանքով է պայմանավորված թատրոնի հաջողությունը։

Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ մասնակցել են ՄԵՆՔ ԵՆՔ թատրոնի ներկայացումներին, խոստովանում են, որ արմատապես փոխել են իրենց վերաբերմունքը հաշմանդամության խնդրի նկատմամբ։  Հատուկ կարիքներով մարդիկ, ովքեր ապրում են մեր հասարակության մեջ, մինչ օրս ունեն բազմաթիվ խնդիրներ, և այն պարզ բառերն, որ երեխաներն արտասանում են բեմից հաճախ ի զորու են փոխել ավելին, քան ցանկացած քննարկում կամ բանավեճ։

Սակայն թատրոնը չունի մշտական ֆինանսավորում և ամբողջովին կախված է հովանավորների նվիրատվություններից։ Ներկայումս թատրոնը փակման վտանգի տակ է՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

Թույլ մի տվեք, որ փակվի թատրոնի վարագույրը: Թևեր տվեք երեխաների երազանքներին: Մասնակցե՛ք հանգանակությանը:

Այս թեմայով

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին