«Բարեգործ» երեխաների հովանավորության  ծրագիրը կարիքավոր երեխաներին և ընտանիքներին աջակցելու հիանալի հնարավորություն է: Ամենամսյա փոքր նվիրատվությամբ Դուք կարող եք նպաստել համայնքի զարգացմանը և դրական փոփոխություններ բերել երեխայի կյանքում։


Հովանավորության ծրագիրը ոչ միայն աջակցելու գործուն միջոց է, այլև երեխայի հետ ընկերական կապ հաստատելու հնարավորություն: Երեխայի հետ կապի միջոցով Դուք նաև կտեղեկանաք համայնքում իրականացվող ծրագրերի մասին՝ հստակ պատկերացում կազմելով, թե Ձեր տրամադրած ֆինանսական միջոցները ինչպիսի փոփոխություններ են բերում թե՛ երեխայի, թե՛ նրա ընտանիքի եւ թե՛ համայնքի կյանքում:


Միացե՛ք «Բարեգործ» ծրագրին՝ նվիրաբերելով ամսական 8 000 դրամ:

 

«Ես միշտ անհամբերությամբ եմ սպասում լուրերի իմ հովանավորից։ Նա դարձել է իմ ընտանիքի անդամը։ Նա սեր, հոգատարություն ու քաղցրություն է բերել իմ կյանք։ Ես ճանաչում եմ նրան միայն նկարներով, սակայն շատ ուրախ եմ, որ նա դարձել է իմ կյանքի շատ մեծ ու կարևոր մասնիկը»:

Թագուհի, 10 տարեկան

 

Օրական ընդամենը 265 դրամը կօգնի փոխել երեխայի կյանքը: Իսկ Ձեր մտերմությամբ կպարգևեք հույս և ուրախություն, կքաջալերեք նրան:

 

Դառնալով հովանավոր Դուք՝

10 օրվա ընթացքում կստանաք «Ողջույնի փաթեթ»

Կստանաք տարեկան առաջընթացի զեկույց երեխայի կյանքում և նրա համայնքում փոփոխությունների մասին

Ցանկության դեպքում կարող եք ուղարկել նամակներ, բացիկներ, նվերներ և նույնիսկ այցելել Ձեր կողմից հովանավորվող երեխային։

Կարող եք նաև ընտրել հովանավորվող երեխայի հետ կապի այլ տարբերակներ, այդ թվում․

Ողջույնի նամակ և տեսանյութ երեխայից

Ամանորյա բացիկ երեխայից

Համայնքի/ընտանիքի առաջընթացի լուսանկար/տեսանյութ և այլ նյութեր:

 

Ցանկանու՞մ եք դառնալ հովանավոր: Դիմեք մեզ՝

Վորլդ Վիժն Հայաստան
Հասցե՝ Ռոմանոս Մելիքյան փող., 1 Երևան 0065, Հայաստան

Հեռ.  +37460 37 12 13; +37460 37 12 14

Էլ. փոստ՝ baregorts@wvi.org

 

Մենք առաջարկում ենք հովանավորության երկու տարբերակ՝


Արձագանք համայնքի խնդիրներին


Հովանավորության ծրագիրը նպաստում է Նոյեմբերյանի սահմանամերձ գոտու և Ամասիայի առավել կարիքավոր համայնքների զարգացմանը։ 


Դառնալով հովանավոր Դուք կնպաստեք, որ համայնքի երեխաները վաղ տարիքից ստանան ճիշտ խնամք և դաստիարակություն, մեծանան հոգատար և ապահով ընտանեկան ու համայնքային միջավայրում, ձեռք բերեն կարևորագույն հմտություններ և գիտելիքներ, ակտիվ մասնակցեն համայնքի կյանքին:


Արձագանք առավել անապահով ընտանիքների խնդիրներին

Լինելով երեխայակենտրոն կազմակերպություն՝ Վորլդ Վիժն Հայաստանը հետևողական աշխատանք է տանում համայնքի առավել անապահով ընտանիքների ու նրանց երեխաների հետ՝ վերհանելով առկա բոլոր խնդիրներն ու կարիքները, և յուրաքանչյուր ընտանիքի համար ձևավորելով այդ խնդիրների հաղթահարման ու զարգացման անհատական ծրագրեր։


Դառնալով հովանավոր՝ Դուք կաջակցեք առավել խոցելի երեխաներին՝ բարելավելով նրանց առողջությունը, ապահովելով առաջնային կարիքների բավարարումը, ուսուցանելով կյանքի հմտություններ և անհրաժեշտ կարողություններ։ Առավել խոցելի ընտանիքներն ու նրանց երեխաները հնարավորություն կստանան բացահայտելու սեփական ներուժը և հաղթահարելու առկա դժվարությունները:

Ձեր աջակցությունը կարևոր է այս բոլոր խնդիրներին արձագանքելու համար:


Միացե'ք այսօր, դարձե'ք փոփոխության մասնակից և ականատես: 

 

Այս թեմայով

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին