Ամառային հեքիաթ երեխաների համար

Երեխային ուղարկեք ամառային ճամբար մեկ օրով...

  • Անհրաժեշտ է: AMD 6,000
  • Հանգանակվել է: AMD 20,301

Արդեն 17 տարի է ինչ Վորլդ Վիժն Հայաստանը կազմակերպում է ամառային ճամբարներ հազարավոր մանուկների համար:

Ճամբարում երեխաները խաղում են, զբաղվում սպորտով, ձեռքի աշխատանքով, երգ ու պարով, մասնակցում բազմաթիվ միջոցառումների և քայլարշավների: Երեխաները նաև մասնակցում են տարբեր դասընթացների՝ ձեռքբերելով բազմաթիվ նոր գիտելիքներ և հմտություններ, իսկ տուն վերադառնալիս իրենց հետ են տանում անմոռանալի տպավորություններ:

Մեր երկրում կան բազմաթիվ երեխաներ, ովքեր զրկված են անհոգ մանկության ուրախություններից և նույնպես կցանկանային  ամառային  հանգիստն անցկացնել ճամբարում: Սակայն այդ երազանքն իրականացնելու համար նրանք Ձեր օգնության կարիքն ունեն:

Կատարելով 6000 դրամի նվիրատվություն մեկ օրվա համար, դուք անապահով երեխայի կպարգևեք Վորլդ Վիժնի ամառային ճամբարում հանգստանալու, խաղալու, սովորելու, երջանիկ ու առողջ մեծանալու հնարավորություն:

Մասնակցե՛ք մեր հանգանակությանը:

Այս թեմայով

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին