Դրույթներն ու պայմանները

Լուսանկարների և այլ նյութերի օգտագործումը

«Վորլդ Վիժն Ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը (այսուհետ՝ Վորլդ Վիժն Հայաստան) պարտավորվում է պահպանել կազմակերպության շահառու համայնքներում բնակվող երեխաների և ընտանիքների անձնական կյանքի և գաղտնիության իրավունքը: Որպես սույն պարտավորության դրսևորում՝ Վորլդ Վիժն Հայաստանը արգելում է օգտագործել donate.am կայքում տեղադրված երեխաների լուսանկարները որևէ այլ՝ անձնական կամ առևտրային կայքում: Ի լրումն, Վորլդ Վիժն Հայաստանը պարտավորվում է պահպանել իր նվիրատուների և աջակիցների գաղտնիության իրավունքը:

 

Սույն կայքում հրապարակված ողջ բովանդակությունը՝ ներառյալ լուսանկարները, տեսանյութերը, հոդվածները և այլ նյութերը, հանդիսանում են Վորլդ Վիժն Հայաստանի սեփականությունը և չեն կարող վերարտադրվել, փոփոխվել կամ վերաբաշխվել՝ առանց բացահայտ թույլտվության:

 

Կայքի բովանդակության ոչ լիազորված օգտագործումը կարող է հանդիսանալ հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի կամ այլ մտավոր սեփականության իրավունքի խախտում:

 

Վարչական գանձումներ

Յուրաքանչյուր առցանց նվիրատվության 10% կգանձվի Վորլդ Վիժն Հայաստանի վարչական ծախսերի համար, որոնք ներառում են նյութատեխնիկական ապահովման, կառավարման, մոնիտորինգի, ՏՏ և այլ ծախսեր:

 

Այլ դրույթներ

Վորլդ Վիժն Հայաստանը չի մշտադիտարկում կամ վերանայում սույն կայքի հետ կապակցված այլ կայքերի բովանդակությունը: Վորլդ Վիժն Հայաստանը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գաղտնիության ընթացակարգերի կամ բովանդակության համար:

 

Վորլդ Վիժն Հայաստանն իրավունք է վերապահում պարբերաբար փոփոխելու սույն դրույթները կամ որևէ այլ փաստաթուղթ, որը վերաբերում է սույն կայքին կամ ներբեռնված է այնտեղ: Փոփոխությունները ուժի մեջ են մտնում կայք ներբեռնելուց անմիջապես հետո: Կայքի շարունակական օգտագործումը Ձեր կողմից կդիտարկվի որպես Ձեր անվերապահ համաձայնությունը՝ ընթացակարգերի փոփոխությունների վերաբերյալ:

 

Սույն կայքի, ինչպես նաև դրան հղմամբ կամ այլապես կցված կայքերի օգտագործման կապակցությամբ կամ դրանցից բխող բոլոր վեճերն ու հարցերը կարգավորվում են բանակցությունների միջոցով:


Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին