Donate.am վեբկայքը Վորլդ Վիժն Հայաստանի կողմից ստեղծված առցանց դրամահավաք հարթակ է, որը մեր աջակիցներին հնարավորություն է տալիս կատարել առցանց նվիրատվություններ՝ մասնակցելով մի շարք հրատապ ծրագրերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթմանը:

Վորլդ Վիժնի մասին

Վորլդ Վիժնը երեխայակենտրոն քրիստոնեական կազմակերպություն է, որն աջակցում է համայնքների զարգացմանը: Մենք աշխատում ենք երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների հետ, որպեսզի հաղթահարենք աղքատությունն ու անարդարությունը:

 Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1988-ին՝ օգնության հասնելով ավերիչ երկրաշարժից տուժած ընտանիքներին: Հետագայում Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել ծրագրեր, որոնք աջակցում են համայնքների հոգևոր և նյութական զարգացմանը: Ներկայում կազմակերպությունն աշխատում է Հայաստանի ավելի քան 200 համայնքներում՝ Շիրակում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում, Լոռիում և մայրաքաղաք Երևանում:

ՎՎՀ-ն միջոցառումներ է իրականացնում հետևյալ ռազմավարական նշանակետերի ուղղությամբ.

Վաղ մանկական զարգացում և աճի ապահովում բոլորի համար (տարիքային խումբ՝ 0-5)

Բռնություններից զերծ և ներառական ընտանիքներ, դպրոցներ և համայնքներ բոլոր, հատկապես ամենախոցելի երեխաների համար (տարիքային խումբ՝ 6-14)

Երիտասարդներ հանուն զարգացման և խաղաղարարության (տարիքային խումբ՝15-29):

 Մեր ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք  wvi.org/armenia.

Մեր հիմնարար արժեքները

 Մենք քրիստոնյա ենք:

Մենք արժևորում ենք մարդկանց:

Մենք գործընկերներ ենք:

Մենք ծառայում ենք աղքատներին:

Մենք խնամքով ենք վերաբերում մեր գործին:

Մենք արձագանքող ենք:

Մեր նպատակն է Հայաստանը դարձնել հույսով և արժանապատվությամբ ապրող երեխաների ու պատանիների օրրան

Տեղական Ֆոնդահայթայթում

2012 թվականից Վորլդ Վիժն Հայաստանը տեղական ֆոնդահայթայթման գործունեություն է սկսել, որի նպատակն է ավելացնել տեղական հանգանակությունների միջոցով ֆինանսավորվող ծրագրերի մասնաբաժինը, լրացուցիչ միջոցներ հայթայթել նոր ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև նպաստել Հայաստանում բարեգործության մշակույթի զարգացմանը: Մենք ձգտում ենք տեղական դոնորների ուշադրությունը հրավիրել խոցելի երեխաների և ընտանիքների խնդիրներին՝ օգնելով արձագանքել նրանց ամենահրատապ կարիքներին: 

Մենք համագործակցում ենք կորպորատիվ դոնորների և անհատ նվիրատուների հետ՝ նրանց առաջարկելով բարեգործության մի շարք հնարավորություններ: Մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերը և Հայաստանի տարածքում գործող 14 գրասենյակները լավագույն երախշիքն են, որ ձեր նվիրատվությունը առավելագույնս կծառայի իր նպատակին:


Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին