• Պահե՛նք երեխաներին ընտանիքում` համատեղ ծրագիր Orange Հիմնադրամի հետ

  • Orange Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրն սկսվել է 2012 թվականին: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվել են միջոցներ և սարքավորումներ, ինչը ծնողներին թույլ է տվել ստեղծել լրացուցիչ եկամտի աղբյուր, բարելավել ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը և տուն վերադարձնել իրենց երեխաներին, ովքեր տնտեսական ծանր կացության պատճառով հայտնվել էին գիշերօթիկ դպրոցում կամ խնամքի այլ հաստատությունում:

     Բարեգործական ծրագրի միջոցները գոյացել են Օրանժի բաժանորդների SMS նվիրատվություններից (100 կամ 500 դրամ), իսկ Orange Հիմնադրամը կրկնապատկել է յուրաքանչյուր ամսվա ընթացքում հանգանակված գումարը: 2014 թ. բարեգործական աճուրդի ընթացքում նոր 041 համարային շարքի 11 լավագույն համարների վաճառքից ստացված լրացուցիչ գումարները Օրանժ Հայաստանը նույնպես տրամադրել է «Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրին:

     Մինչև 2016թ. մարտ ամիսը ավելի քան 90 երեխա վերամիավորվեց իրենց ընտանիքների հետ այս ծրագրի շնորհիվ:

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագիրն իրականցնում ենք Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ համատեղ և այն Օրանժ Հիմնադրամի ամենակարևոր ծրագրերից մեկն է: Այս 32 մլն դրամը հնարավորություն կտա օգնել շուրջ 30 երեխայի վերադառնալ տուն»

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին