• Դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ

  • Տավուշի մարզի Բերքաբեր, Բարեկամավան և Սեվքար համայնքների 28 երեխա ստացել է դպրոցական նոր պայուսակներ և գրենական պիտույքներ, որոնք նվիրաբերվել են ԻՆԳՈ Արմենիա, ՕԳՄԱ Ափլիքեյշնս կազմակերպությունների աշխատողների կողմից, ինչպես նաև Վորլդ Վիժնի ֆեյսբուքյան էջի միջոցով այս նախաձեռնության մասին տեղեկացած մեր աջակիցների կողմից:

    Ամռան ամիսներին սահմանամերձ շրջաններում տիրող լարված իրավիճակը բացասական ազդեցություն ունեցավ տարածքի ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների վրա: Վորլդ Վիժն Հայաստանը դիմեց իր աջակիցներին՝ խրախուսելով նրանց նոր ուսումնական տարվա համար դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրաբերել:

    Բոլոր նվերները ձեռք էին բերվել Վորլդ Վիժն Հայաստանի Նվերների կատալոգի միջոցով և բաժանվել առավել անապահով ընտանիքների, ինչպես նաև հատուկ կարիքներով երեխաներին:

    ԻՆԳՈ Արմենիայի և ՕԳՄԱ Ափլիքեյշնս ընկերության աշխատակիցները երեխաների համար նաև պատրաստել էին բացիկներ՝ մաղթելով նրանց հաջող ուսումնական տարի:

Այս թեմայով

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին