• Հեռավոր համայնքներին բժշկական սարքավորումների տրամադրում

  • Արագածոտնի և Գեշարքունիքի մարզերի մի շարք առողջապահական հիմնարկներ ստացել են բժշկական նոր սարքավորում՝ Վորլդ Վիժնի և «Մոնիտիս Հայաստան»-ի համագործակցության արդյունքում: Համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Հայաստանի հեռավոր համայնքներում բարձրացնել բժշկական ծառայությունների որակը, ֆինանսավորվել է Մոնիտիսի և նրա աշխատակիցների ամենամսյա նվիրատվությունների շնորհիվ:

    Ճամբարակի հարակից 6 գյուղական համայնքներում ապրող բոլոր երեխաները օգտվում են տեղական բուժկետերին տրամադրված կշեռքներից և հասակաչափերից: Իսկ Թալինի ծննդատանը նվիրաբերած էլեկտրոնային մոնիտորը թույլ է տալիս վերահսկել հղիության ընթացքում պտղի սրտի աշխատանքը:

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին