• ՊիկսԱրտի նորարարական դասընթացներ Ապարանում և Քուչակում

  • Ծրագրի շրջանակներում Ապարան քաղաքի արվեստի դպրոցի և Քուչակ համայնքի նկարչության խմբակի սաները մասնակցում են հանրաճանաչ ՊիկսԱրտ նկարչական և ֆոտո - խմբագրման ծրագրի դասընթացների: Ավելի քան 50 աշակերտ հնարավորություն են ստացել դրսևորել և զարգացնել իրենց ստեղծագործական կարողությունները՝ օգտվելով պատկերների խմբագրման և գրաֆիկական դիզայնի ժամանակակից գործիքներից:

     

    ՊիկսԱրտի ֆինանսավորմամբ երկու դպրոցների խմբակներին տրամադրվել է 29 պլանշետ: Դասընթացները անցկացում են խմբակների նկարչության ուսուցիչները, ովքեր հատուկ վերապատրաստվել են ՊիկսԱրտի կողմից: Ընկերության մասնագետները պարբերաբար այցելում են դպրոցներ՝ խորհրդատվություն տրամադրելով և աջակցելով դասընթացների անցկացմանը:

     

    Ծրագրի շրջանակներում երեխաները կայցելեն ՊիկսԱրտի երևանյան գրասենյակ, կկազմակերպեն ցուցահանդեսներ, կմասնակցեն առցանց մրցույթների և այլ միջոցառումների:

Այս թեմայով

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

Բաժանորդագրվեք մեր լրատուին