«Երիցուկ» հովանավորության ծրագիր

Դարձի՛ր հովանավոր  
Միացի՛ր «ԵՐԻՑՈՒԿ»-ին

ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՆՊԱՍՏԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ


Լինենք հոգատար երեխաների և համայնքների հանդեպ ընկերությունների մասնակցությամբ

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սոցիալապես պատասխանատու ընկերություններին երկարատև ներդրում ունենալ երեխաների զարգացման հարցում: Հովանավոր կարող են լինել ինչպես անհատներ, այնպես էլ ընկերություններ: Հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից մշակվել են երեխայի զարգացման մոդելներ՝ ըստ տարիքային խմբերի, որոնց իրականացման գործում ակնկալում ենք ընկերությունների աջակցությունը: Ընկերություններին առաջարկում ենք ընտրել և հովանավորել մոդելներից մեկը կամ մի քանիսը` առաջնորդվելով նրանով, թե որոնք են առավել արտացոլում ընկերության արժեքները:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սոցիալապես պատասխանատու ընկերություններին երկարատև ներդրում ունենալ երեխաների զարգացման հարցում:  Հովանավոր կարող են լինել ինչպես անհատներ, այնպես էլ ընկերություններ:

Հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից մշակվել են երեխայի զարգացման մոդելներ՝ ըստ տարիքային խմբերի, որոնց իրականացման գործում ակնկալում ենք ընկերությունների աջակցությունը:  Ընկերություններին առաջարկում ենք ընտրել և հովանավորել մոդելներից մեկը կամ մի քանիսը` առաջնորդվելով նրանով, թե որոնք են առավել արտացոլում ընկերության արժեքները:

Կապը հովանավոր ընկերության հետ

Վորլդ Վիժն կազմակերպությունը պատրաստակամ է հանդիպել ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ծրագրի ընթացքը և լսելու ընկերության առաջարկները:

Վորլդ Վիժն կազմակերպությունը պարտավորվում է իրականացնել տվյալ զարգացման մոդելը համայնքի երեխաների հետ:

Վորլդ Վիժնը պարտավորվում է ընկերությանը տրամադրել հաշվետվություն մոդելի իրականացման մանրամասներով և երեխաների կյանքում տեղի ունեցած չափելի փոփոխությունների նկարագրով:

Վորլդ Վիժնը հնարավորություն է ընձեռում հովանավոր ընկերության աշխատակից/ներին մասնակցել կազմակերպության մոնիտորինգային այցերին և մոդելի շրջանակներում հնարավոր ծրագրային բացման/ամփոփման միջոցառումներին:

երեխայի զարգացման ուղղությունների նկարագրություն

Վորլդ Վիժնի ծրագրերն ուղղված են 0-5, 6-14, և 14+ տարիքային խմբերի երեխաների  և երիտասարդների զարգացմանը: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար մշակված են զարգացման մոդելներ, որոնց կարճ նկարագիրը ներկայացված է ստորև: 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 1 – ՎԱՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ /0-5 ՏԱՐԻՔԱՅԻՆ

Տեխնիկական ծրագիր 1 –  Վաղ մանկական զարգացում (0-5 տարիքային խումբ)

Առաջ, փոքրիկ, առաջ /2 ամիս/ - 20 ծնող

Վորլդ Վիժնն իր ծրագրային  համայնքներում ապրող մինչև երեք տարեկան երեխաների ծնողների համար  կազմակերպում է ծնողավարության «Առաջ, փոքրիկ, առաջ» դասընթացների շարք, որն անդրադառնում է այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են ճիշտ սնունդը, խնամքը և դրական ծնողավարման հիմունքները՝ բացառելով երեխաների հանդեպ կիրառվող ֆիզիկական կամ հոգեբանական պատիժը:

Աջակցող վերահսկողություն /6 ամիս/

Հանրապետության լավագույն փորձագետների ժամանակավոր տեղակայում համայնքների առողջապահական  և նախակրթական հաստատություններում՝ լավագույն փորձի փոխանցման նպատակով: Փորձագետները մոնիտորինգի արդյունքում ներկայացնում են պետական չափորոշիչների հիման վրա ծառայությունները բարելավելու  առաջարկությունների փաթեթ հաստատությանը: Վեց ամիս հետո կատարվում է ստուգողական այց՝ գնահատելու առաջարկությունների կատարողականը: Այս մոդելն օգնում է բարելավել համայնքային ծառայությունների որակը:

Ծնողավարման դպրոցներ /6 ամիս/ - 20 ծնող

Ծնողների կրթումը Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի մի զգալի մասն է կազմում: Այդ նպատակով բուժհաստատությունների ներսում մոտ 80 մայրական և ծնողական դպրոց է հիմնվել: Դասընթացների միջոցով հղի կանայք և մայրերը սովորում են.

-   նախածննդյան և հետծննդյան խնամք,

-   երեխայի խնամք,

-   առողջարար և տարիքին համապատասխան սննդի պատրաստում,

-   երեխայի ճիշտ զարգացում և երեխայի հետ ժամանց՝ խաղերի միջոցով:

Հոգատարություն հանուն հավասարության /12 ամիս/ - 20 ծնող

Մոդելի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանն աջակցում է սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության համար հղիության արհեստական ընդհատումների դեմ ուղղված քաղաքականության իրականացմանն ազգային մակարդակում: Համայնքային մակարդակով խթանում ենք ընտանիքի հայրերի մասնակցությունը երեխաների դաստիարակության և զարգացման գործում, ու նպաստում այնպիսի միջավայրի ստեղծմանը, ուր աղջիկներն ու տղաները ծնվում ու արժևորվում են հավասարապես: Դասընթացներին մասնակցում են ինչպես ծնողներն ու խնամակալները, այնպես էլ համայնքի երիտասարդները:

Նախադպրոցական չափորոշիչներ /3 ամիս/ - 20 մեծահասակ

Նախակրթարանների աշխատակազմի և ծնողների համար նախատեսված այս դասընթացների շարքը բարձրացնում է իրազեկությունը նախադպրոցական կրթության ընտրված չափորոշիչների մասին: Չափորոշիչներն ընտրվում են փորձագետների և պատվիրակված ծառայություն մատուցող հաստատությունների վերահսկիչ կառույցների հետ համատեղ գնահատման արդյունքում, որոնք կարող են լինել ինչպես երեխաների համար սննդի տեսականու և որակի, սենյակների կահավորման և լուսավորության, այնպես էլ օգտագործվող նյութերի և ժամանցի պարագաների վերաբերյալ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 2– ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ /6-14 ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ/

Տեխնիկական ծրագիր 2– Երեխայի պաշտպանություն /6-14 տարիքային խումբ/

Երեխաների առցանց անվտանգություն /4 ամիս/ -20 երեխա

Գրեթե բոլորին հասանելի դարձած ինտերնետը, դրական կողմերի հետ մեկտեղ մեծ վտանգ կարող է ներկայացնել երեխաների համար, քանի որ համացանցը լի է ագրեսիվ, սեքսուալ բնույթի տեղեկատվությամբ, ինչպես նաև երեխաների արժեքային համակարգի ձևավորման վրա բացասական ազդեցություն ունեցող նյութերով:  Ռիսկերը բազմաթիվ են, և դրանք հնարավորինս նվազեցնելու նպատակով Վորլդ Վիժն Հայաստանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ համատեղ, մշակել է ծրագիր՝ ուղղված երեխաների, ծնողների և ուսուցիչների իրազեկության բարձրացմանն առցանց անվտանգության վերաբերյալ:

Բանավեճի ակումբներ /4 ամիս/ -15 երեխա

Բանավեճի ակումբները հնարավորություն են տալիս երեխաներին և երիտասարդներին ազատ արտահայտել իրենց մտքերը, ճիշտ կառուցել խոսքը, կարողանալ բանավիճել՝ կառավարելով զգացմունքները և բանավեճը դարձնել ավելի կառուցողական: Այս հմտություններն անչափ կարևոր են երեխաների համար՝ անկախ նրանց հետագա մասնագիտությունից: Բանավիճելու արվեստին սովորելու և քննադատական միտքը զարգացնելու նպատակով  երեխաները ստանում են տեսական գիտելիքներ և մասնակցում բանավեճի միջդպրոցական և հանրապետական խաղերի:

Խաղաղության ճանապարհ /6 ամիս/ -20 երեխա

Այս դասընթացների միջոցով բարձրացվում է երեխաների դիմակայունությունը, նրանք սովորում են որոշումներ կայացնել` առանց վնասելու դիմացինին և առանց խտրականության դրսևորումների, կոնֆլիկտները հաղթահարել խաղաղ ճանապարհով: Մոդելի շրջանակներում հատկապես կարևորվում է հասակակիցների միջև բռնարար վարքի կանխարգելումը:

Վերջ բռնությանը /1 ամիս/ - 20 երեխա/ծնող

Երեխան պետք է հասկանա, թե երբ են իր կամ իր ընկերոջ իրավունքները ոտնահարվում: Նույնը վերաբերում է ծնողին: Այս դասընթացի շնորհիվ թե՛ երեխաները, և թե՛ իրենց ծնողները հասկանում են, թե ինչ է նշանակում երեխայի իրավունքների խախտում և ինչ անել նման դեպքերում, ինչ արձագանքման մեխանիզմներ են գործում:  Դասընթացն իրականացվում է դպրոցներում:

Աղետների և ռիսկերի նվազեցման դասընթաց դպրոցներում – 1 դպրոց

Մոդելի շրջանակներում երեխաները պետք է հստակ պատկերացում ունենան այն մասին, թե ինչպես պետք է վարվել տարբեր աղետների ժամանակ:  Դասընթացի մաս է կազմում ծանոթացումը տարհանման պլանին, ինչպես նաև իրականացվում են համապատասխան վարժանքներ:  

Ամառային ճամբար – 9-13 տարիքային խումբ /7 օր/

Երեխաները ճամբարի ընթացքում ձեռք են բերում կյանքի հմտություններ, նրանց մոտ ձևավորվում է ինքնուրույնությունը, բարելավվում են շփման կարողությունները: Ամառային ճամբարները, բացի խաղերից և զվարճանքից, ներառում են կրթական մաս երեք ուղղություններով՝

- տեղեկատվական տեխնոլոգիաներ,
- երեխայի իրավունքներ և կրթություն,
- աղետների և ռիսկերի նվազեցում և կյանքի հմտություններ: 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 3 – ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ /14-29 ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ/

Տեխնիկական ծրագիր 3  – Երիտասարդության հզորացում (14-29 տարիքային խումբ)

Ինժեներական լաբորատորիաներ և ռոբոտաշինության խմբակներ /3-6 ամիս/ - 20 երեխա

Այս մոդելը խթանում է ճշգրիտ գիտությունների հանդեպ երիտասարդության հետաքրքրությունը և հնարավորություն է տալիս նրանց ընդգրկել ինժեներական/ ռոբոտաշինության խմբակներում: Երիտասարդները, հաճախելով խմբակ, տիրապետում են ռոբոտատեխնիկայի և ծրագրավորման հիմնային գիտելիքներին և ստանում հմտություններ, որոնք արդիական են թե՛ ԲՈՒՀ-երում, և թե՛ աշխատաշուկայում:

Մասնագիտական կողմնորոշում երիտասարդների համար – 20 երիտասարդ 

Մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելու նպատակով՝ դասընթացներ երիտասարդների համար՝ հաշվի առնելով աշխատաշուկայի առանձնահատկությունները: Դասընթացի շրջանակներում կազմակերպվում են ճանաչողական այցեր տեղում գործող ձեռնարկություններ, պետական և հասարակական կառույցներ: Այս խնդիրն արդիական է, քանի որ դպրոցները չեն կարողանում աջակցել երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում:

ԻՄՓԱՔԹ /14+/ և ՍՔԱՅ /18+/  ակումբներ /18 ամիս /  - 15 երեխա

Երիտասարդներին տալով գիտելիքներ քաղաքացիական ակտիվիզմի, սոցիալական ձեռներեցության, առաջնորդության բնագավառներում, ինչպես նաև աշխատանք գտնելու հարցում՝ հնարավորություն է ընձեռնվում իրականացնել ծրագրեր ի շահ իրենց համայնքների և թիրախային խմբերի: ՍՔԱՅ և ԻՄՓԱՔԹ ակումբների մոդելն ամբողջական մոտեցում է՝ օգնելու անապահով երիտասարդներին զարգացնել այն հմտությունները, վարքագիծը և վերաբերմունքը, ինչի շնորհիվ իրենք կդառնան համայնքի ակտիվ և կառուցող անդամ, ինչպես նաև կվարեն կայուն կենսակերպ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 4 – ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Տեխնիկական ծրագիր 4 – Տնտեսական զարգացում

Տեղական արժեշղթայի զարգացման մոդել /12 ամիս/ - 1 արժեշղթա

Մոդելի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանը հայտնաբերում է այն տնտեսական ուղղությունները, որոնք ավանդաբար բնորոշ են կոնկրետ համայնքին: Վորլդ Վիժնի փորձագետները վերհանում են տվյալ համայնքի տնտեսության թույլ օղակները, որից հետո բիզնես ֆասիլիտատորի մշտական ներկայությամբ համայնքներում ապահովում ենք կապը համապատասխան մասնագետների և ֆերմերների միջև: Մասնագետների ներգրավման և ֆերմերների համար կազմակերպվող նպատակային դասընթացների միջոցով աջակցություն է ցուցաբերվում տվյալ համայնքի տնտեսության զարգացմանը: 

Աղքատության հաղթահարման մոտեցում /12 ամիս/ - 1 ընտանիք

Ծրագրի նպատակն է աջակցել առավել կարիքավոր ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել աղքատության ցիկլը և դուրս գալ չքավորության կարգավիճակից: Ընտանիքներն ընտրվում են խոցելիության չափորոշիչներով և ընթացքում մոնիտորինգ են անցնում՝ առաջընթացը գնահատելու նպատակով: Վորլդ Վիժն Հայաստանը, ներգրավելով սոցիալական աշխատողի և տնտեսական զարգացման մասնագետի, կիրականացնի նպատակային ծրագիր, որը կօգնի ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքներին ստեղծել կայուն եկամտի աղբյուրներ և կդարձնի նրանց դիմակայուն հնարավոր վտանգների նկատմամբ: Ծրագրի արդյունքումթիրախավորված ընտանիքները ձեռք կբերեն վստահություն, ինքնուրույն եկամուտ ստեղծելու և կայուն կենսակերպ ունենալու կարողություն:

Take Action

Ready to make a difference? Give a gift Give a gift Make a donation Make a donation Share Share

Want more news?

SIGN UP