Ի՞նչ է Վորլդ Վիժնը
Վորլդ Վիժնը երեխայակենտրոն քրիստոնեական կազմակերպություն է, որն աջակցում է համայնքների զարգացմանը: Մենք աշխատում ենք երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների հետ, որպեսզի հաղթահարենք աղքատությունն ու անարդարությունը:
Մենք ձգտում ենք, որ երեխաները լինեն առողջ են և պաշտպանված, տիրապետեն կյանքի համար անհրաժեշտ հմտությունների, սիրեն Աստծուն և իրենց մերձավորներին և ազատ մասնակցեն իրենց կյանքին առնչվող կարևոր որոշումների կայացմանը:
Ինչպիսի՞ ծրագրեր է Վորլդ Վիժնն իրականացնում Հայաստանում
Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1988-ին՝ օգնության հասնելով ավերիչ երկրաշարժից տուժած ընտանիքներին: Հետագայում Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել ծրագրեր, որոնք աջակցում են համայնքների հոգևոր և նյութական զարգացմանը: Կազմակերպությունն աշխատում է Հայաստանի ավելի քան 250 համայնքներում՝ Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում և մայրաքաղաք Երևանում:
Ներկայումս Վորլդ Վիժն Հայաստանը իրականագնում է 14 երկարաժամկետ Տարածքային Ծրագիր, կենտրոնանալով երեխաների առողջության, զարգացման և իրավունքների պաշտպանության, երիտասարդության խնդիրների, ինչպես նաև համայնքների տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնման խնդիրների վրա:
Մեր ծրագրերի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք wvi.org/armenia:
Ինչպե՞ս է իրականացվում ծրագրերի ֆինանսավորումը
ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի և Թայվանի գրասենյակների աջակցությամբ գործող երեխաների հովանավորության ծրագրի, ինչպես նաև տարբեր դրամաղնորհային ծրագրերից ստացված միջոցների հետ մեկտեղ, 2012 թ.-ից Վորլդ Վիժն Հայաստանը համագործակցում է տեղական ընկերությունների և անհատ նվիրատուների հետ՝ ձգտելով ավելացնել տեղական հանգանակությունների միջոցով ֆինանսավորվող ծրագրերի մասնաբաժինը:
Ինչու՞ նվիրատվություն կատարել Վորլդ Վիժնի միջոցով
Մեր առաքելությունը, արժեքները և կազմակերպչական հզոր կարողությունները թույլ են տալիս երաղխավորել ձեր նվիրատվությունների նպատակային և հնարավորինս արդյունավետ օգտագործումը:
Մեր առավելությունները՝
Նվիրատվություն կատարելու ուղիները
Վորլդ Վիժն Հայաստանը նվիրատվություն կատարելու մի շարք հնարավորություններ է առաջարկում կորպորատիվ դոնորներին և անհատ նվիրատուներին:
Դրանք են՝
Նվիրատվություն կատարելու եղանակների մանրամասների համար կարող եք զանգահարել կամ գրել մեզ [email protected] հասցեով:
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ իմ կատարած նվիրատվության արդյունքների մասին
Նվիրատվությունների վերաբերյալ տեղեկությունները, ավարտված ծրագրերի լուսանկարները և պատմությունները կներկայացվեն donate.am կայքում, ինչպես նաև մեր լրատուի միջոցով:
Ի՞նչ է Վորլդ Վիժն Հայաստանի նվերների կատալոգը
Վորլդ Վիժն Հայաստանի նվերների կատալոգում ներկայացված է ավելի քան 20 կարևոր նվեր (հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և ընտանի կենդանիներ):
Բոլոր նվերներն ընտրվել են՝ելնելով Վորլդ Վիժնի ծրագրերում ընդգրկված համայնքների կարիքներից: Նվերների կատալոգի նպատակն է դրական փոփոխություններ կատարել խոցելի ընտանիքներում ապրող մանուկների կյանքում:
Դուք կարող եք նվերը ձեռքբերել ձեր հարազատներից կամ ընկերներից մեկի անունով, ով այդ բարի գործի համար կստանա ձեռքով պատրաստված շնորհակալական բացիկ և բանալու կախազարդ:
Ինչպե՞ս կարող եմ կատալոգից նվեր ընտրել
Հետևեք այս պարզ քայլերին.
Վորլդ Վիժն Հայաստանն իր տարածքային գրասենյակների միջոցով Ձեր նվերը կփոխանցի շահառու երեխային կամ ընտանիքին: