
Շարունակում ենք տեսակավորել ձեր նվիրատվությունները
Շարունակում ենք տեսակավորել ձեր նվիրատվությունները. աջակցության մի մասն արդեն ուղարկված է, իսկ մյուս մասը շուտով կհասնի մեր հայրենակիցներին:
Դարձի՛ր հովանավոր
Միացի՛ր «ԵՐԻՑՈՒԿ»-ին
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սոցիալապես պատասխանատու ընկերություններին երկարատև ներդրում ունենալ երեխաների զարգացման հարցում: Հովանավոր կարող են լինել ինչպես անհատներ, այնպես էլ ընկերություններ:
Հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից մշակվել են երեխայի զարգացման մոդելներ՝ ըստ տարիքային խմբերի, որոնց իրականացման գործում ակնկալում ենք ընկերությունների աջակցությունը: Ընկերություններին առաջարկում ենք ընտրել և հովանավորել մոդելներից մեկը կամ մի քանիսը` առաջնորդվելով նրանով, թե որոնք են առավել արտացոլում ընկերության արժեքները:
Կապը հովանավոր ընկերության հետ
Վորլդ Վիժն կազմակերպությունը պատրաստակամ է հանդիպել ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ծրագրի ընթացքը և լսելու ընկերության առաջարկները:
Վորլդ Վիժն կազմակերպությունը պարտավորվում է իրականացնել տվյալ զարգացման մոդելը համայնքի երեխաների հետ:
Վորլդ Վիժնը պարտավորվում է ընկերությանը տրամադրել հաշվետվություն մոդելի իրականացման մանրամասներով և երեխաների կյանքում տեղի ունեցած չափելի փոփոխությունների նկարագրով:
Վորլդ Վիժնը հնարավորություն է ընձեռում հովանավոր ընկերության աշխատակից/ներին մասնակցել կազմակերպության մոնիտորինգային այցերին և մոդելի շրջանակներում հնարավոր ծրագրային բացման/ամփոփման միջոցառումներին:
երեխայի զարգացման ուղղությունների նկարագրություն
Վորլդ Վիժնի ծրագրերն ուղղված են 0-5, 6-14, և 14+ տարիքային խմբերի երեխաների և երիտասարդների զարգացմանը: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար մշակված են զարգացման մոդելներ, որոնց կարճ նկարագիրը ներկայացված է ստորև:
Տեխնիկական ծրագիր 1 – Վաղ մանկական զարգացում (0-5 տարիքային խումբ)
Առաջ, փոքրիկ, առաջ /2 ամիս/ - 20 ծնող
Վորլդ Վիժնն իր ծրագրային համայնքներում ապրող մինչև երեք տարեկան երեխաների ծնողների համար կազմակերպում է ծնողավարության «Առաջ, փոքրիկ, առաջ» դասընթացների շարք, որն անդրադառնում է այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են ճիշտ սնունդը, խնամքը և դրական ծնողավարման հիմունքները՝ բացառելով երեխաների հանդեպ կիրառվող ֆիզիկական կամ հոգեբանական պատիժը:
Աջակցող վերահսկողություն /6 ամիս/
Հանրապետության լավագույն փորձագետների ժամանակավոր տեղակայում համայնքների առողջապահական և նախակրթական հաստատություններում՝ լավագույն փորձի փոխանցման նպատակով: Փորձագետները մոնիտորինգի արդյունքում ներկայացնում են պետական չափորոշիչների հիման վրա ծառայությունները բարելավելու առաջարկությունների փաթեթ հաստատությանը: Վեց ամիս հետո կատարվում է ստուգողական այց՝ գնահատելու առաջարկությունների կատարողականը: Այս մոդելն օգնում է բարելավել համայնքային ծառայությունների որակը:
Ծնողավարման դպրոցներ /6 ամիս/ - 20 ծնող
Ծնողների կրթումը Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի մի զգալի մասն է կազմում: Այդ նպատակով բուժհաստատությունների ներսում մոտ 80 մայրական և ծնողական դպրոց է հիմնվել: Դասընթացների միջոցով հղի կանայք և մայրերը սովորում են.
- նախածննդյան և հետծննդյան խնամք,
- երեխայի խնամք,
- առողջարար և տարիքին համապատասխան սննդի պատրաստում,
- երեխայի ճիշտ զարգացում և երեխայի հետ ժամանց՝ խաղերի միջոցով:
Հոգատարություն հանուն հավասարության /12 ամիս/ - 20 ծնող
Մոդելի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանն աջակցում է սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության համար հղիության արհեստական ընդհատումների դեմ ուղղված քաղաքականության իրականացմանն ազգային մակարդակում: Համայնքային մակարդակով խթանում ենք ընտանիքի հայրերի մասնակցությունը երեխաների դաստիարակության և զարգացման գործում, ու նպաստում այնպիսի միջավայրի ստեղծմանը, ուր աղջիկներն ու տղաները ծնվում ու արժևորվում են հավասարապես: Դասընթացներին մասնակցում են ինչպես ծնողներն ու խնամակալները, այնպես էլ համայնքի երիտասարդները:
Նախադպրոցական չափորոշիչներ /3 ամիս/ - 20 մեծահասակ
Նախակրթարանների աշխատակազմի և ծնողների համար նախատեսված այս դասընթացների շարքը բարձրացնում է իրազեկությունը նախադպրոցական կրթության ընտրված չափորոշիչների մասին: Չափորոշիչներն ընտրվում են փորձագետների և պատվիրակված ծառայություն մատուցող հաստատությունների վերահսկիչ կառույցների հետ համատեղ գնահատման արդյունքում, որոնք կարող են լինել ինչպես երեխաների համար սննդի տեսականու և որակի, սենյակների կահավորման և լուսավորության, այնպես էլ օգտագործվող նյութերի և ժամանցի պարագաների վերաբերյալ:
Տեխնիկական ծրագիր 2– Երեխայի պաշտպանություն /6-14 տարիքային խումբ/
Երեխաների առցանց անվտանգություն /4 ամիս/ -20 երեխա
Գրեթե բոլորին հասանելի դարձած ինտերնետը, դրական կողմերի հետ մեկտեղ մեծ վտանգ կարող է ներկայացնել երեխաների համար, քանի որ համացանցը լի է ագրեսիվ, սեքսուալ բնույթի տեղեկատվությամբ, ինչպես նաև երեխաների արժեքային համակարգի ձևավորման վրա բացասական ազդեցություն ունեցող նյութերով: Ռիսկերը բազմաթիվ են, և դրանք հնարավորինս նվազեցնելու նպատակով Վորլդ Վիժն Հայաստանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ համատեղ, մշակել է ծրագիր՝ ուղղված երեխաների, ծնողների և ուսուցիչների իրազեկության բարձրացմանն առցանց անվտանգության վերաբերյալ:
Բանավեճի ակումբներ /4 ամիս/ -15 երեխա
Բանավեճի ակումբները հնարավորություն են տալիս երեխաներին և երիտասարդներին ազատ արտահայտել իրենց մտքերը, ճիշտ կառուցել խոսքը, կարողանալ բանավիճել՝ կառավարելով զգացմունքները և բանավեճը դարձնել ավելի կառուցողական: Այս հմտություններն անչափ կարևոր են երեխաների համար՝ անկախ նրանց հետագա մասնագիտությունից: Բանավիճելու արվեստին սովորելու և քննադատական միտքը զարգացնելու նպատակով երեխաները ստանում են տեսական գիտելիքներ և մասնակցում բանավեճի միջդպրոցական և հանրապետական խաղերի:
Խաղաղության ճանապարհ /6 ամիս/ -20 երեխա
Այս դասընթացների միջոցով բարձրացվում է երեխաների դիմակայունությունը, նրանք սովորում են որոշումներ կայացնել` առանց վնասելու դիմացինին և առանց խտրականության դրսևորումների, կոնֆլիկտները հաղթահարել խաղաղ ճանապարհով: Մոդելի շրջանակներում հատկապես կարևորվում է հասակակիցների միջև բռնարար վարքի կանխարգելումը:
Վերջ բռնությանը /1 ամիս/ - 20 երեխա/ծնող
Երեխան պետք է հասկանա, թե երբ են իր կամ իր ընկերոջ իրավունքները ոտնահարվում: Նույնը վերաբերում է ծնողին: Այս դասընթացի շնորհիվ թե՛ երեխաները, և թե՛ իրենց ծնողները հասկանում են, թե ինչ է նշանակում երեխայի իրավունքների խախտում և ինչ անել նման դեպքերում, ինչ արձագանքման մեխանիզմներ են գործում: Դասընթացն իրականացվում է դպրոցներում:
Աղետների և ռիսկերի նվազեցման դասընթաց դպրոցներում – 1 դպրոց
Մոդելի շրջանակներում երեխաները պետք է հստակ պատկերացում ունենան այն մասին, թե ինչպես պետք է վարվել տարբեր աղետների ժամանակ: Դասընթացի մաս է կազմում ծանոթացումը տարհանման պլանին, ինչպես նաև իրականացվում են համապատասխան վարժանքներ:
Ամառային ճամբար – 9-13 տարիքային խումբ /7 օր/
Երեխաները ճամբարի ընթացքում ձեռք են բերում կյանքի հմտություններ, նրանց մոտ ձևավորվում է ինքնուրույնությունը, բարելավվում են շփման կարողությունները: Ամառային ճամբարները, բացի խաղերից և զվարճանքից, ներառում են կրթական մաս երեք ուղղություններով՝
- տեղեկատվական տեխնոլոգիաներ,
- երեխայի իրավունքներ և կրթություն,
- աղետների և ռիսկերի նվազեցում և կյանքի հմտություններ:
Տեխնիկական ծրագիր 3 – Երիտասարդության հզորացում (14-29 տարիքային խումբ)
Ինժեներական լաբորատորիաներ և ռոբոտաշինության խմբակներ /3-6 ամիս/ - 20 երեխա
Այս մոդելը խթանում է ճշգրիտ գիտությունների հանդեպ երիտասարդության հետաքրքրությունը և հնարավորություն է տալիս նրանց ընդգրկել ինժեներական/ ռոբոտաշինության խմբակներում: Երիտասարդները, հաճախելով խմբակ, տիրապետում են ռոբոտատեխնիկայի և ծրագրավորման հիմնային գիտելիքներին և ստանում հմտություններ, որոնք արդիական են թե՛ ԲՈՒՀ-երում, և թե՛ աշխատաշուկայում:
Մասնագիտական կողմնորոշում երիտասարդների համար – 20 երիտասարդ
Մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելու նպատակով՝ դասընթացներ երիտասարդների համար՝ հաշվի առնելով աշխատաշուկայի առանձնահատկությունները: Դասընթացի շրջանակներում կազմակերպվում են ճանաչողական այցեր տեղում գործող ձեռնարկություններ, պետական և հասարակական կառույցներ: Այս խնդիրն արդիական է, քանի որ դպրոցները չեն կարողանում աջակցել երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում:
ԻՄՓԱՔԹ /14+/ և ՍՔԱՅ /18+/ ակումբներ /18 ամիս / - 15 երեխա
Երիտասարդներին տալով գիտելիքներ քաղաքացիական ակտիվիզմի, սոցիալական ձեռներեցության, առաջնորդության բնագավառներում, ինչպես նաև աշխատանք գտնելու հարցում՝ հնարավորություն է ընձեռնվում իրականացնել ծրագրեր ի շահ իրենց համայնքների և թիրախային խմբերի: ՍՔԱՅ և ԻՄՓԱՔԹ ակումբների մոդելն ամբողջական մոտեցում է՝ օգնելու անապահով երիտասարդներին զարգացնել այն հմտությունները, վարքագիծը և վերաբերմունքը, ինչի շնորհիվ իրենք կդառնան համայնքի ակտիվ և կառուցող անդամ, ինչպես նաև կվարեն կայուն կենսակերպ:
Տեխնիկական ծրագիր 4 – Տնտեսական զարգացում
Տեղական արժեշղթայի զարգացման մոդել /12 ամիս/ - 1 արժեշղթա
Մոդելի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանը հայտնաբերում է այն տնտեսական ուղղությունները, որոնք ավանդաբար բնորոշ են կոնկրետ համայնքին: Վորլդ Վիժնի փորձագետները վերհանում են տվյալ համայնքի տնտեսության թույլ օղակները, որից հետո բիզնես ֆասիլիտատորի մշտական ներկայությամբ համայնքներում ապահովում ենք կապը համապատասխան մասնագետների և ֆերմերների միջև: Մասնագետների ներգրավման և ֆերմերների համար կազմակերպվող նպատակային դասընթացների միջոցով աջակցություն է ցուցաբերվում տվյալ համայնքի տնտեսության զարգացմանը:
Աղքատության հաղթահարման մոտեցում /12 ամիս/ - 1 ընտանիք
Ծրագրի նպատակն է աջակցել առավել կարիքավոր ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել աղքատության ցիկլը և դուրս գալ չքավորության կարգավիճակից: Ընտանիքներն ընտրվում են խոցելիության չափորոշիչներով և ընթացքում մոնիտորինգ են անցնում՝ առաջընթացը գնահատելու նպատակով: Վորլդ Վիժն Հայաստանը, ներգրավելով սոցիալական աշխատողի և տնտեսական զարգացման մասնագետի, կիրականացնի նպատակային ծրագիր, որը կօգնի ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքներին ստեղծել կայուն եկամտի աղբյուրներ և կդարձնի նրանց դիմակայուն հնարավոր վտանգների նկատմամբ: Ծրագրի արդյունքումթիրախավորված ընտանիքները ձեռք կբերեն վստահություն, ինքնուրույն եկամուտ ստեղծելու և կայուն կենսակերպ ունենալու կարողություն:
Շարունակում ենք տեսակավորել ձեր նվիրատվությունները. աջակցության մի մասն արդեն ուղարկված է, իսկ մյուս մասը շուտով կհասնի մեր հայրենակիցներին:
Վորլդ Վիժն Հայաստանը սկսել է դրամահավաք` օգնելու հակամարտությունից տուժած մեր հայրենակիցներին։
Վորլդ Վիժն Հայաստանը սկսում է դրամահավաք, որի շրջանակներում կենսական միջոցներով կհամալրվեն Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների թաքստոցները։
Վորլդ Վիժն Հայաստանի բարի կամքի դեսպանների ուղերձը:
Art Lunch ընկերության շնորհիվ կարողացանք սննդի փաթեթներ տրամադրել Վարդենիսում, Թալինում և Գավառում բնակվող ծայրահեղ աղքատ 115 ընտանիքի։
Վորլդ Վիժն Հայաստանը սկսում է նոր նվիրատվական արշավ, քանի որ այս օրերին հատկապես ծանր է ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների և նրանց ընտանիքների համար:
Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավի արդյունքները 736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե արտերկրից: Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը՝ Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ: Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով: Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար: Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար:
2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Վորլդ Վիժն Հայաստանի 30-ամյա տարեդարձի տոնական միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Զարուհի Բաթոյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Պարույր քահանա Ավետիսյանը, միջազգային կազմակերպությունների և Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, գործընկերներ։
Այսօր Շաքիի ջրվեժի հարակից տարածքի հիասքանչ բնության գրկում արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվեց Ազնվամորու փառատոնը, որը կազմակերպել էին Վորլդ Վիժն Հայաստանը և «Վիկտորյա» ազնվամորի արտադրողների խումբը:
«Քարֆուր Հայաստանը» միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին՝ նվիրելով 150 նոր դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ կարիքի մեջ գտնվող ընտանիքների երեխաներին։
IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի նոր «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոց գնալու առաջին անհրաժեշտության պարագաներով։
Այս ամառ 1654 երեխա հանգիստն անցկացրեց Վորլդ Վիժնի #Երազանքիճամբար -ում: Նրանցից 1066-ի համար ֆինանսական աջակցություն են տրամադրել անհատներ և ձեռնարկություններ Հայաստանում:
Գավառի տարածաշրջանի Ծաղկավանքի տարածքում անցկացվեց «Մեծ փուռ 2017» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում:
Անահիտն Արագած համայնքի այն 103 երեխաներից է, որ «Իմ լումա» ծրագրի շրջանակներում ատամնաբուժական ծառայություններ է ստացել Էյջ Էս Բի Սի բանկի աշխատակիցների ներդրումներով հավաքված և Վորլդ Վիժն Հայաստանին տրամադրված 1,295,000 դրամ ֆինանսական միջոցներով:
Մոտ 30 ընտանիք ևս կօգտվի երեխաներին հաստատությունից տուն վերադարձնելու հնարավորությունից: