Տեխնիկական ծրագիր 2– Երեխայի պաշտպանություն /6-14 տարիքային խումբ/
Երեխաների առցանց անվտանգություն /4 ամիս/ -20 երեխա
Գրեթե բոլորին հասանելի դարձած ինտերնետը, դրական կողմերի հետ մեկտեղ մեծ վտանգ կարող է ներկայացնել երեխաների համար, քանի որ համացանցը լի է ագրեսիվ, սեքսուալ բնույթի տեղեկատվությամբ, ինչպես նաև երեխաների արժեքային համակարգի ձևավորման վրա բացասական ազդեցություն ունեցող նյութերով: Ռիսկերը բազմաթիվ են, և դրանք հնարավորինս նվազեցնելու նպատակով Վորլդ Վիժն Հայաստանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ համատեղ, մշակել է ծրագիր՝ ուղղված երեխաների, ծնողների և ուսուցիչների իրազեկության բարձրացմանն առցանց անվտանգության վերաբերյալ:
Բանավեճի ակումբներ /4 ամիս/ -15 երեխա
Բանավեճի ակումբները հնարավորություն են տալիս երեխաներին և երիտասարդներին ազատ արտահայտել իրենց մտքերը, ճիշտ կառուցել խոսքը, կարողանալ բանավիճել՝ կառավարելով զգացմունքները և բանավեճը դարձնել ավելի կառուցողական: Այս հմտություններն անչափ կարևոր են երեխաների համար՝ անկախ նրանց հետագա մասնագիտությունից: Բանավիճելու արվեստին սովորելու և քննադատական միտքը զարգացնելու նպատակով երեխաները ստանում են տեսական գիտելիքներ և մասնակցում բանավեճի միջդպրոցական և հանրապետական խաղերի:
Խաղաղության ճանապարհ /6 ամիս/ -20 երեխա
Այս դասընթացների միջոցով բարձրացվում է երեխաների դիմակայունությունը, նրանք սովորում են որոշումներ կայացնել` առանց վնասելու դիմացինին և առանց խտրականության դրսևորումների, կոնֆլիկտները հաղթահարել խաղաղ ճանապարհով: Մոդելի շրջանակներում հատկապես կարևորվում է հասակակիցների միջև բռնարար վարքի կանխարգելումը:
Վերջ բռնությանը /1 ամիս/ - 20 երեխա/ծնող
Երեխան պետք է հասկանա, թե երբ են իր կամ իր ընկերոջ իրավունքները ոտնահարվում: Նույնը վերաբերում է ծնողին: Այս դասընթացի շնորհիվ թե՛ երեխաները, և թե՛ իրենց ծնողները հասկանում են, թե ինչ է նշանակում երեխայի իրավունքների խախտում և ինչ անել նման դեպքերում, ինչ արձագանքման մեխանիզմներ են գործում: Դասընթացն իրականացվում է դպրոցներում:
Աղետների և ռիսկերի նվազեցման դասընթաց դպրոցներում – 1 դպրոց
Մոդելի շրջանակներում երեխաները պետք է հստակ պատկերացում ունենան այն մասին, թե ինչպես պետք է վարվել տարբեր աղետների ժամանակ: Դասընթացի մաս է կազմում ծանոթացումը տարհանման պլանին, ինչպես նաև իրականացվում են համապատասխան վարժանքներ:
Ամառային ճամբար – 9-13 տարիքային խումբ /7 օր/
Երեխաները ճամբարի ընթացքում ձեռք են բերում կյանքի հմտություններ, նրանց մոտ ձևավորվում է ինքնուրույնությունը, բարելավվում են շփման կարողությունները: Ամառային ճամբարները, բացի խաղերից և զվարճանքից, ներառում են կրթական մաս երեք ուղղություններով՝
- տեղեկատվական տեխնոլոգիաներ,
- երեխայի իրավունքներ և կրթություն,
- աղետների և ռիսկերի նվազեցում և կյանքի հմտություններ: