Հովանավորության ծրագիրը ոչ միայն աջակցելու գործուն միջոց է, այլև երեխայի հետ ընկերական կապ հաստատելու հնարավորություն:
Երեխայի հետ կապի միջոցով Դուք նաև կտեղեկանաք ընտանիքի հետ իրականացվող միջոցառումների մասին՝ հստակ պատկերացում կազմելով, թե Ձեր տրամադրած ֆինանսական միջոցները ինչպիսի փոփոխություններ են բերում թե՛ երեխայի, թե՛ նրա ընտանիքի կյանքում:
Հովանավորության ծրագիրը ոչ միայն աջակցելու գործուն միջոց է, այլև երեխայի հետ ընկերական կապ հաստատելու հնարավորություն:
Երեխայի հետ կապի միջոցով Դուք նաև կտեղեկանաք ընտանիքի հետ իրականացվող միջոցառումների մասին՝ հստակ պատկերացում կազմելով, թե Ձեր տրամադրած ֆինանսական միջոցները ինչպիսի փոփոխություններ են բերում թե՛ երեխայի, թե՛ նրա ընտանիքի կյանքում:
Ծրագրի նպատակն է աջակցել առավելդժվար իրավիճակում գտնվողընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել աղքատության շեմը և դուրս գալդ ժվար իրավիճակից: Ընտանիքներն ընտրվում են խոցելիության չափորոշիչներով և ընթացքում մոնիտորինգ են անցնում՝ առաջընթացը գնահատելու նպատակով:
Հովանավորության ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2000 թվականին: Այս տարիների ընթացքում շուրջ 35 000 աղջիկներ և տղաներ հովանավորության շնորհիվ օգտվել են տարբեր ծրագրերից, սակայն դեռևս բազմաթիվ մանուկներ Ձեր աջակցության կարիքն ունեն:
Միացե՛ք Հովանավորության ծրագրին՝ նվիրաբերելով ամսական 8000 դրամ:
Դառնալով հովանավոր Դուք՝
5 աշխատանքային օրվա ընթացքում կստանաք ‹‹Ողջույնի փաթեթ››
Կստանաք տարեկան առաջընթացի զեկույց երեխայի կյանքում և նրա համայնքում փոփոխությունների մասին
Ցանկության դեպքում կարող եք ուղարկել նամակներ, բացիկներ, նվերներ և նույնիսկ այցելել Ձեր կողմից հովանավորվող երեխային:
ՀՈՎԱՆԱՎՈՐՎՈՂ ԵՐԵԽԱՆ
Իհարկե բարդ է առաջնահերթություն տալ երեխաներից որևէ մեկին(կամ մի քանիսին): Հասկանալով ընտրության դժվարությունը՝ առաջարկում ենք ծանոթանալ Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերում գրանցված երեխաներին և Ձեր որոշումը կայացնել ըստ ՝
տարածաշրջանի
երեխայի տարիքի /միգուցե կցանկանայիք ընտրել այն երեխային, ում ծննդյան թիվը համապատասխանում է Ձեր կամ Ձեր երեխայի ծննդյան թվի հետ.../
երեխայի սեռի
երեխայի զարգացման ուղղությունների նկարագրություն
Ձեր կողմից հովանավորված երեխան մասնակցում է Վորլդ Վիժն Հայաստանի տարածքային գրասենյակի կողմից կազմակերպված զանազան ծրագրերին՝ ուղղված երեխաների կյանքի հմտությունների զարգացմանը, իրավունքների մասին իրազեկմանն ու ակտիվ քաղաքացու ձևավորմանը:Վորլդ Վիժնի ծրագրերն ուղղված են 0-5, 6-14, և 14+ տարիքային խմբերի երեխաների զարգացմանը: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար մշակված են զարգացման մոդելներ, որոնց կարճ նկարագիրը ներկայացված է ստորև:
աջակցություն առավել խոցելի երեխաներին
Այս մոտեցման յուրահատկություններից այն է, որ օգնելով երեխային, օգնում ենք ընտանիքին և համայնքին: Եվ սա արվում է մինիմալ գումարներ նվիրաբերելու շնորհիվ:
Ծրագիրը ներառում է համապարփակ աջակցություն, այդ թվում՝ գույքի տրամադրում, հմտությունների զարգացում, առողջապահական պայմանների բարելավում և սոցիալական ապահովության երաշխիքներ: Վորլդ Վիժն Հայաստանը կարևորում է երեխաների համար կրթության հասանելիությունն ու առողջ մանկության ապահովումը: Ուստի, Ձեր հովանավորության շնորհիվ առավել խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին կտրամադրվեն դպրոցական պարագաներ, կրթական ամառային ճամբար հաճախելու հնարավորություն, դիմակայության միջոցներ և այլն: Ձեր կողմից հովանավորված երեխան մասնակցում է նաև Վորլդ Վիժն տարածքային գրասենյակի կողմից կազմակերպված զանազան ծրագրերին՝ ուղղված երեխաների կյանքի հմտությունների զարգացմանը, իրավունքների մասին իրազեկմանն ու ակտիվ քաղաքացու ձևավորմանը: Ծայրահեղ աղքատության հաղթահարման արդյունքում թիրախավորված ծայրահեղ աղքատ ընտանիքները ձեռք են բերում վստահություն, ինքնուրույն եկամուտ ստեղծելու և կայուն ապրելակերպ ունենալու կարողություն: