Հայաստանի տարածքում գործող 14 գրասենյակների միջոցով Վորլդ Վիժնը ձգտում է բարեփոխել աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը: Ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով Վորլդ Վիժն Հայաստանը համագործակցում է համայնքների, պետական կառույցների, մասնավոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետ:
Միջազգային խոշորագույն բարեգործական կազմակերպության մաս հանդիսանալով՝ Վորլդ Վիժն Հայաստանն ունի անհրաժեշտ փորձ, կազմակերպչական և մարդկային ռեսուրսներ ձեր նվիրատվությունն ամենաբարձր արդյունավետությամբ օգտագործելու համար:
Տեղական ֆոնդահայթայթումը թույլ է տալիս լրացուցիչ միջոցներ հայթայթել նոր ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև նպաստում է Հայաստանում նվիրատվություն կատարելու մշակույթի զարգացմանը: Մենք ձգտում ենք տեղական դոնորների ուշադրությունը հրավիրել խոցելի երեխաների և ընտանիքների խնդիրներին՝ որպեսզի արձագանքենք նրանց ամենահրատապ կարիքներին:
Ամենօրյա աշխատանք Հայաստանի ավելի քան 200 համայնքում
Առկա խնդիրների և կարիքների խորը իմացություն, համայնքների զարգացմանը և բարեկեցության բարելավմանն ուղղված բազմակողմանի ծրագրեր իրականացնելու փորձ
Հուսալի և թափանցիկ գործընթացներ, կանոնավոր հաղորդակցություն դոնորների հետ՝ նվիրատվությունների օգտագործման և իրականացված ծրագրերի արդյունքների վերաբերյալ
Ծրագրերի շրջանակներում լրացուցիչ միջոցների ներդրում Վորլդ Վիժնի կողմից
![]() |
![]() |
![]() |
Կորպորատիվ
|
Աշխատակազմի ամսական
|
SMS նվիրատվություններ
|
![]() |
![]() |
![]() |
Վորլդ Վիժն Հայաստանի
|
Առցանց նվիրատվություններ՝
|
Դրամահավաք
|
![]() |
![]() |
|
Նյութական
|
Կամավորություն |
Ցանկանում եք իմանալ ավելին նվիրատվություն կատարելու մասին:
Զանգահարեք կամ գրեք մեզ [email protected] հասցեով: