Դպրոցական պայուսակներ նոր ուսումնական տարվա համար

Դպրոցական պայուսակներ նոր ուսումնական տարվա համար

Դպրոցական պայուսակներ նոր ուսումնական տարվա համար

09.09.2014

Տավուշի մարզի Բերքաբեր, Բարեկամավան և Սեվքար համայնքների 28 երեխա ստացել է դպրոցական նոր պայուսակներ և գրենական պիտույքներ, որոնք նվիրաբերվել են ԻՆԳՈ Արմենիա, OGMA Applications կազմակերպությունների աշխատողների կողմից, ինչպես նաև Վորլդ Վիժնի ֆեյսբուքյան էջի միջոցով այս նախաձեռնության մասին տեղեկացած մեր աջակիցների կողմից:


Նոր ուսումնական տարվա համար նվերները ձեռք էին բերվել Վորլդ Վիժն Հայաստանի նվերների կատալոգի միջոցով:


Ամռան ամիսներին սահմանամերձ շրջաններում տիրող լարված իրավիճակը բացասական ազդեցություն ունեցավ տարածքի ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների վրա: Վորլդ Վիժն Հայաստանը դիմեց իր աջակիցներին՝ խրախուսելով նրանց նոր ուսումնական տարվա համար դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրաբերել:


«Այդ նվերները բաժանվեցին առավել անապահով ընտանիքների, ինչպես նաև հատուկ կարիքներով երեխաներին:
Երեխաները այնքան զարմացած էին, որ չէին հավատում, որ ինչ - որ մեկն իրենց նվերներ է ուղարկել», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի Տավուշի մարզի ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը:


ԻՆԳՈ Արմենիայի և OGMA Applications աշխատողները երեխաների համար նաև պատրաստել էին բացիկներ, մաղթելով նրանց հաջող ուսումնական տարի:


Շնորհակալություն ենք հայտնում այս նախաձեռնության բոլոր աջակիցներին:

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ