«Մեծանամ՝ ՊիկսԱրտում եմ աշխատելու»

«Մեծանամ՝ ՊիկսԱրտում եմ աշխատելու»

«Մեծանամ՝ ՊիկսԱրտում եմ աշխատելու»

29.09.2016

«Շատ հետաքրքիր էր ՊիկսԱրտի գրասենյակում, լիքը նոր բաներ ենք սովորել»,- ոգևորված կիսում են իրենց օրվա տպավորությունները 13-ամյա Անդրանիկը և իր ընկեր Գոռը:

 

Վերջին երկու օրերը ամենահետաքրքիրն էին իրենց կյանքում: Շփվելով տեղեկատվական տեխնոլոգիաների լավագույն մասնագետների հետ՝ նրանք էլ ավելի էին խորացրել գիտելիքները գրաֆիկական դիզայնի, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

 

Իսկ ինչպե՞ս էր ստացվել, որ մարզից եկած աշակերտները հայտնվել էր առաջատար ՏՏ ընկերության գրասենյակում: Ամեն ինչ սկսվեց մեկ տարի առաջ, երբ Ապարան քաղաքի արվեստի դպրոցի և Քուչակ համայնքի նկարչության խմբակի սաները մասնակցեցին ՊիկսԱրտում և Վոլդ Վիժնի կողմից նախաձեռնված նկարչական և ֆոտո-խմբագրման ծրագրի դասընթացներին, դպրոցներին նաև նվիրաբերվեց 29 պլանշետ:

 

Ծրագրի ընթացքում ավելի քան 40 աշակերտ հնարավորություն ստացավ դրսևորելու և զարգացնելու իր ստեղծագործական կարողությունները՝ օգտվելով պատկերների խմբագրման և գրաֆիկական դիզայնի ժամանակակից գործիքներից: Դասընթացները ոչ միայն գործնական գիտելիք տվեցին մասնակիցներին, այլ օգնեցին մասնագիտության կողմնորոշման հարցում:

 

«Մեկ տարի առաջ իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ այսքան մեծ սեր ունեմ նկարչության նկատմամբ: ՊիկսԱրտը «բացեց» աչքերս: Համոզված եմ՝ ամեն օր ստացածս գիտելիքները հետագայում այս բնագավառում մասնագիտանալու հիմք կհանդիսանան»,- ասում է ծրագրի մասնակիցներից մեկը՝ 14-ամյա Սյուզին:

 

Դասընթացներն անցկացնում էին խմբակների նկարչության ուսուցիչները, ովքեր նախապես հատուկ վերապատրաստվել էին ՊիկսԱրտի կողմից: Ծրագրին անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելուց զատ՝ ընկերության մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել դասընթացներին՝ խորհրդատվություն տրամադրելով և աջակցելով բուն գործընթացին:

 

Ստեղծարար, նորարական միտքը, պրակտիկ հմտությունները հաջողության հասնելու բանալին են ժամանակակից աշխարհում, դրանցով է պայմանավորված նաև երկրի ամուր և կայուն զարգացումը, միևնույն ժամանակ, սակայն, դրանք հասանելի չեն Հայաստանի գյուղական համայնքներին:

 

Ծրագրի շնորհիվ նշված համայնքների երեխաներին հնարավորություն ընձեռնվեց ստանալու ոչ միայն տեսական խորը գիտելիքներ, այլ պրակտիկ փորձ ՏՏ բնագավառում:

 

«Արդեն մի քանի տարի է, ինչ Վորլդ Վիժն Հայաստանը սերտորեն համագործակցում է տեղական գործարար կազմակերպությունների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի տարբեր մարզերում ապրող խոցելի երեխաների և երիտասարդների խնդիրների լուծմանը ն համայնքների զարգացմանը: ՊիքսԱրտի հետ համատեղ ծրագիրը այդպիսի հաջողված համագործակցության վառ օրինակ է»,-ասում է Վորլդ Վիժնի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտակ Օրդյանը:

 

Դասընթացներից բացի դեկտեմբերին ՊիկսԱրտում տեղի ունեցավ միջոցառում ծրագրի աշակերտների համար՝ նրանց էլ ավելի խրախուսելու և ոգևորելու համար:

 

«Այս ծրագիրը հիանալի նախաձեռնություն էր, երեխաների համար բացվեց մի նոր աշխարհ: Ոչ միայն սովորեցին օգտվել ՊիկսԱրտ ծրագրից, այլ այցելելով գրասենյակը ընդլայնեցին իրենց պատկերացումները, ծանոթացան այստեղ աշխատող երիտասարդների հետ»,- փաստում է Քուչակի դպրոցի խմբակի ղեկավար Նարինե Եսայանը:

 

«Անպայման գրաֆիկական դիզայնով եմ զբաղվելու: Ինչքան նկարում եմ՝ այնքան ավելի շատ եմ համոզվում, որ որոշումս ճիշտ է»,- շարունակում է Սյուզին, ով նաև հաղթել է ՊիկսԱրտի կողմից կազմակերպած մրցույթու և որպես մրցանակ՝ ստացել պլանշետ:

 

Տարվա վերջում 4 լավագույն աշակերտները ՊիկսԱրտի հրավերով 2 օր անցկացրեցին իրենց գրասենյակում՝ հմտությունները էլ ավելի զարգացնելու նպատակով:

 

«Արդեն որոշել եմ, մեծանամ՝ ՊիկսԱրտում եմ աշխատելու»,- վստահ է Անդրանիկը:

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ