Օր 3- «1 օր` 1 նվեր»

Օր 3- «1 օր` 1 նվեր»

Օր 3- «1 օր` 1 նվեր»

03.12.2016

Դիանան 9 տարեկան է, սովորում է 4-րդ դասարանում։ Դիանայի ընտանիքը չունի բնակարան, ծնողներն ու երեք երեխաներն ապրում են ժամանակավոր կացարանում։ Աղջնակը դպրոցում շատ է սիրում անգլերեն առարկան ու իր ուսուցչուհուն և երազում է դառնալ անգլերենի ուսուցչուհի։

 

Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:

 

 Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում (https:/www.facebook.com/worldvisionarmenia.official) կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:

 

1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:

 

Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Դիանային նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ