Օր 4 - «1 օր` 1 նվեր»

05.12.2016
Դավիթն արդեն երկրորդ դասարանում է սովորում: «Երբ մեծանամ, տաքսու վարորդ եմ դառնալու», - ասում է նա, իսկ այս տարի Ամանորին շատ է ուզում հեռակառավարման վահանակով ավտոմեքենա նվեր ստանալ:
Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:
Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում (https:/www.facebook.com/worldvisionarmenia.official) կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:
1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Դավիթին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն: