Օր 6 - «1 օր` 1 նվեր»

Օր 6 - «1 օր` 1 նվեր»

Օր 6 - «1 օր` 1 նվեր»

07.12.2016

Այսօր հերթը 10 տարեկան Համլետինն է: Նա ապրում է իր ծնողների և երկու քույրերի հետ: Որոշել է հայտնի դուդուկահար դառնալ, իսկ երբ մեծանա, երազում է ունենալ իր առանձին կահավորված սենյակը:


Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:


Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:


1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:


Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Համլետին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ