Օր 22 - «1 օր` 1 նվեր»

Օր 22 - «1 օր` 1 նվեր»

Օր 22 - «1 օր` 1 նվեր»

23.12.2016

Արմանը 13 տարեկան է, ապրում է մեծ ընտանիքում՝ տատիկի, պապիկի, հայրիկի, մայրիկի և քրոջ հետ: Արմանը շնորհալի պատանի է՝ հրաշալի կարողանում է նվագել դհոլ և շվի, իսկ երազում է ունենալ կլառնետ և դառնալ վարպետ կլառնետահար:

 

Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:

 


Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:

 


1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:

 


Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Արմանին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:

 

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ