41 երեխա կվայելի գալիք ձմեռը տաք հագուստով և կոշիկով «Workfront Armenia» –ի շնորհիվ

41 երեխա կվայելի գալիք ձմեռը տաք հագուստով և կոշիկով «Workfront Armenia» –ի շնորհիվ

41 երեխա կվայելի գալիք ձմեռը տաք հագուստով և կոշիկով «Workfront Armenia» –ի շնորհիվ

29.11.2017

Հայաստանում աղքատ մարդկանց հաճախ կարելի է հանդիպել, սակայն մոտ 60000 մարդ Հայաստանում այսօր ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ ունենալով 23384 ՀՀ դրամից քիչ ամսական եկամուտ: Աղքատությունը հատկապես ծանր ազդեցություն է ունենում փոքրիկների կյանքում, քանի որ նրանք սովորաբար զրկվում են արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ հիմնական պայմաններից, այդ թվում՝ եղանակին համապատասխան հագուստից, բնակարանի ջեռուցումից, պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններից և հիգիենայի պարագաներից:

 

Արդեն հինգ տարի է, ինչ Վորլդ Վիժն Հայաստանը աշխատանքներ է տանում տեղական բիզնեսների հետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ՝ փորձելով զարկ տալ Հայաստանում նվիրատվության մշակույթի տարածմանը՝ այդպիսով ներառելով ավելի մեծ թվով խոցելի երեխաների իր աջակցության ծրագրերում:

 

Վորլդ Վիժն Հայաստանի համար պատիվ է համագործակցել «Workfront Armenia» ընկերության հետ. այս նոյեմբերին մեկնարկած համագործակցության արդյունքում այսօր կարող ենք ներկայացնել, որ Սյունիքի և Արագածոտնի մարզում բնակվող 41 երեխա, որ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, գալիք ձմեռը կդիմավորի տաք հագուստով և կոշիկով:

 

Վերջերս «Workfront Armenia»-ի աշխատակիցներն այցելեցին Արագածոտնի մարզի մի խումբ երեխաների և նրանց հետ միասին անմոռանալի ժամանակ անցկացրին. նախ երեխաների համար անցկացրին խաղ-դաս առողջ ապրելակերպի և հիգիենայի պահպանման կարևորագույն կանոնների մասին, ապա նվիրեցին այդքան անհրաժետ տաք հագուստ և  հիգենիկ պարագաներ:

 

45-ամյա Էլմիրան իր երեք երեխաների հետ ապրում է Արագածոտնի մարզի գյուղական համայնքներից մեկում: Էլմիրան գործազուրկ է և դժվարությամբ է կարողանում հոգալ երեխաների առաջնային կարիքները: Էլմիրայի ընտանիքի համար հատկապես ծանր է ձմռան ամիսներին, երբ իրենց բնակավայրում ջերմաստիճանը հասնում է մինչև -25 աստիճան: «Ձմեռը շատ ծանր է, երբ աղքատ ես. մեկ-մեկ աղոթում եմ, որ ձմեռը չգա: Երեխաները շատ են հիվանդանում ցրտի պատճառով», - ասում է Էլմիրան:

 

Էլմիրայի երկու երեխաները՝ 9-ամյա տղան և 12-ամյա աղջիկը, այն 26 երեխաների թվում էին, որոնք այդ օրը ստացան նվերներ «Workfront Armenia»-ի աշխատակիցների կողմից:

 

«Այսպես կոչված ծառայության կամ կամավորության օրերը շատ են կարևորվում «Workfront Armenia»-ում, քանի որ հնարավորություն են տալիս թիմին ինչ-որ չափով փոխհատուցել մեր համայնքին: Մենք, որպես աշխատակիցներ, ուրախությամբ ենք մասնակցում կամավորական միջոցառումներին, քանի որ ուզում ենք մեր ներդրումն ունենալ մեր երկրի ամենախոցելի ոլորտների բարելավման գործում: Մենք չենք կարող միայն սպառողներ լինել, և մեր վարձատրությունն այն զգացողությունն է, որ կարող ես փոփոխություն բերել կարիքավոր մարդկանց, հատկապես երեխաների կյանքում», - ասում է «Workfront Armenia»-ի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մասնագետ Աննա Մովսիսյանը:

 

Աննա Մովսիսյանը նաև նշում է, թե ինչ դրական ազդեցություն է թողնում կամավորությունը աշխատակիցների կյանքում՝ իմաստալից ժամանց աշխատավայրից դուրս, համայնքների վերաբերյալ գիտելիքների խորացում, նոր հմտություններ և փորձառություն, և ամենակարևորը՝ կամավորություն անելիս աշխատակիցներն իրենց զգում են արժեվորված և դառնում են կարևորագույն նախաձեռնության մի մաս:

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ