«Քարֆուր Հայաստան»-ի շնորհիվ 150 երեխա կունենա նոր դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ

«Քարֆուր Հայաստան»-ի շնորհիվ 150 երեխա կունենա նոր դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ

«Քարֆուր Հայաստան»-ի շնորհիվ 150 երեխա կունենա նոր դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ

12.09.2019

«Քարֆուր Հայաստանը» միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին՝ նվիրելով 15նոր դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ կարիքի մեջ գտնվող ընտանիքների երեխաներին։

150 նոր պայուսակներն արդեն ուղևորվել են Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի գյուղարական համայնքներորպեսզի դպրոցահասակ 150 երեխաները ուսումնական տարին սկսեն նոր պայուսակներով։

«Քարֆուր Հայաստանն» աջակցում է նաև «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը՝ իր երկու խանութներում տեղադրելով արշավի մասին պատմող պաստառներ և թերթիկներ։

«Երեխաները տարվա յուրաքանչյուր օր ունեն մեր հոգատարության և պաշտպանության կարիքըՄենք պատասխանատու ենք նրանց անհոգ և ապահով մանկությանինչպես նաև կիրթ և լուսավոր ապագայի համար,  և այդ ճանապարհին չպետք է խոչընդոտ հանդիսանան գրենական պիտույքների և այլ պարագաների բացակայությունը«Մաջիդ Ալ Ֆութեիմ Հայփերմարքեթս էյ էմ» ՍՊԸ  Քարֆուր Հայաստանն իր պարտքն է համարում իր ներդրումն ունենալ  չափազանց կարևոր այդ գործումորը իրականացնել մեզ օգնում է Վորլդ  Վիժն  Հայաստան-ըՄենք միասին կշարունակենք հաճելի պահեր ստեղծել բոլորի համարամեն օր»,- նշում է խանութի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը։

«Շնորհակալ ենք «Քարֆուր Հայաստան»-ին՝ «Դպրոցի ճամփան» արշավին աջակցելու համար։ Վորլդ Վիժն Հայաստանը խրախուսում է Հայաստանում գործող ընկերություններին և կազմակերպություններին կատարել նվիրատվություններ և այդպիսով իսկ հնարավորություն ստեղծել Հայաստանի ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների համար ապրելու լիարժեք կյանքով», - նշում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

Նվիրատվություն կարելի է անել՝ 

1. donate.am կայքում (1 նվեր = 5000 ՀՀ դրամ),
2. 77 թվերն ուղարկել 7733 կարճ համարին (1 SMS = 500 ՀՀ դրամ),
3. 77 777 7733 Idram ID-ով փոխանցել ցանկացած գումար:

Վիճակագրություն

Հայաստանում ապրող երեխաների թիվը ըստ վերջին մարդահամարի կազմում է 728,294, որից 18,200 երեխա` այսինքն երեխաների 2,5% -ը, ծայրահեղ աղքատ է սա վկայում է «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2015» ուսումնասիրությունը` https://www.armstat.am/file/article/poverty_2016_eng_2.pdf :

Ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների կարիքները բազմաթիվ են. բնակության ոչ պատշաճ պայմաններ, արտադասարանային կրթության հնարավորությունների բացակայություն, առողջ և բազմազան սննդի սակավություն, ինչպես նաև պատշաճ հագուստի, կոշիկի, գրքերի և գրենական պիտույքների կարիք։ Շատ հաճախ գրենական պիտույքներ, պատշաճ հագուստ և կոշիկ չունենալու պատճառով հազարավոր երեխաներ պարզապես չեն հաճախում դպրոց և դուրս են մնում կրթությունից։ 

 

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ