Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է #ԳաղտնիՁմեռՊապ նվիրատվական արշավը

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է #ԳաղտնիՁմեռՊապ նվիրատվական արշավը

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է #ԳաղտնիՁմեռՊապ նվիրատվական արշավը

16.01.2020

3802 ծայրահեղ աղքատ երեխա նախորդող ամանորյա տոներին ստացել է նվեր Վորլդ Վիժն Հայաստանի՝ արդեն ավանդույթ դարձած #ԳաղտնիՁմեռՊապ նվիրատվական արշավի շրջանակներում։

2019թ․-ի նոյեմբերի 26-ից մեկնարկած արշավն իրականացվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս։ Արշավի շրջանակներում ընդհանուր առմամբ հավաքագրվել է 19,010,000 ՀՀ դրամ։

#ԳաղտնիՁմեռՊապ արշավին նվիրատվություններ կատարվեցին առցանց www.donate.am կայքի միջոցով, իսկ Երևան Մոլում, հայաստանյան մի շարք խանութներում, պետական կառույցներում և մասնավոր ընկերություններում տեղադրվեցին հանգանակության արկղեր:

Արշավի շրջանակներում նվիրատուները հնարավորություն ունեին ընտրելու երեխայի սեռը, տարիքը, ինչպես նաև երեխային համապատասխան նվեր Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող խաղալիքների և զարգացող խաղերի տեսականուց։  

Արշավի նվիրատու է  դարձել 3125 անհատ, արշավին մասնակցել է Հայաստանում գործող 65 պետական և մասնավոր կառույց, ընկերություն, խանութ:

«Աննկարագրելի է այն հրճվանքը, որ կարիքի մեջ ապրող երեխաներն ապրում են Ամանորին այս անակնկալ նվերներն ստանալիս։ Շնորհակալ ենք յուրաքանչյուր նվիրատուին և կազմակերպությանը մեզ վստահելու և մեր երեխաներին ամանորյա հրաշք պարգևելու համար», - նշում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

Վորլդ Վիժն Հայաստանն արդեն երրորդ տարին է՝ իրականացնում է #ԳաղտնիՁմեռՊապ արշավը․ «Ես ուրախ եմ, որ տարեցտարի մեծանում է Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական արշավներին միացող անհատների և կազմակերպությունների թիվը։ Շատ ոգևորիչ է, որ Հայաստանում գնալով մեծ թափ է առնում նվիրատվություն անելու և բարին գործելու մշակույթը», - նշում է Ժիրայր Էդիլյանը։

Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 1.5%-ը կամ ավելի քան 11,000 երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ*։ Այս երեխաները հաճախ զրկված են մի շարք հնարավորություններից՝ այդ թվում նաև Ամանորի տոներին մասնակից լինելու և նվեր ստանալու հնարավորությունից։           

*ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2008-2018թթ
https://armstat.am/file/article/poverty_2019_a_2.pdf

 

 

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ