COVID19. Սննդի և հիգիենայի պարագաների տրամադրում ծայրահեղ աղքատներին

COVID19. Սննդի և հիգիենայի պարագաների տրամադրում ծայրահեղ աղքատներին

COVID19. Սննդի և հիգիենայի պարագաների տրամադրում ծայրահեղ աղքատներին

23.03.2020

ՀՀ-ում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում Վորլդ Վիժնն աջակցում է ծայրահեղ աղքատության մեջ ապրող 700 ընտանիքի՝ տրամադրելով նրանց առաջնային անհրաժեշտության սնունդ և հիգիենայի պարագաներ և այդպիսով իսկ բարձրացնելով նրանց դիմակայունությունը:

Մարտի 22-ին 88 ընտանիք Ալավերդու և Վարդենիսի տարածաշրջանների համայնքներից առաջինը ստացան Վորլդ Վիժնի աջակցությունը։ 

ՀՀ-ում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում հատկապես ծանր է ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների և նրանց ընտանիքների համար։

Այս ընտանիքներում եկամտի աղբյուրը օրավարձով անկանոն աշխատանքն է կամ նպաստը, բացի այդ՝ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ չունեն խնայողություններ և այս դժվարին իրավիճակում ունեն մարդասիրական օգնության կարիք։

Վորլդ Վիժն Հայաստանը ամենօրյա աշխատանքներ է տանում մոտ 4000 առավել խոցելի ընտանիքների հետ, որոնցից առանձնացվել են այն ծայրահեղ աղքատ  այն 700 ընտանիքները, որտեղ կարիքն առավել սուր է։ Նրանցից յուրաքանչյուրը նույնիսկ մինչև արտակարգ դրությունն ուներ օրվա հացի խնդիր, բայց այսօր խնդիրն էլ ավելի օրհասական է դարձել, ինչն ավելի կսրվի մոտակա ժամանակահատվածում:

Եթե նախկինում ընտանիքի անդամներից գոնե մեկը կարողանում էր օրավարձով տարատեսակ աշխատանք անել (շինարարության մեջ ներգրավվել, մաքրություն անել և այլն), ապա հիմա դա դարձել է գրեթե անհնարին: Բացի այդ՝ շատ խանութներ, հատկապես գյուղական համայնքներում, այլևս պարտքով սնունդ չեն տալիս, քանի որ առկա քանակների, վաճառքի ծավալների և գների աճի պարագայում,  նախընտրում են մթերքը վաճառել  կանխիկ գումար ունեցողներին:

 

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ