Ամուր Տավուշ. միասին համալրենք Տավուշի գյուղերի թաքստոցները

Ամուր Տավուշ. միասին համալրենք Տավուշի գյուղերի թաքստոցները

Ամուր Տավուշ. միասին համալրենք Տավուշի գյուղերի թաքստոցները

20.07.2020

#ԱմուրՏավուշ #ԴիմակայունՀամայնքներ #ՊաշտպանվածԵրեխաներ

Վորլդ Վիժն Հայաստանը սկսում է դրամահավաք, որի շրջանակներում կենսական միջոցներով կհամալրվեն Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների թաքստոցները։

ՀՀ զինված ուժերը վստահորեն կատարում են իրենց մարտական խնդիրը, բայց տեղի խաղաղ բնակչությունը ու համայնքները ունեն մեր աջակցության կարիքը։

Վերոնշյալ 8 համայնքներից յուրաքանչյուրի ապաստարաններում կարիք կա հետևյալ պարագաների.

- 200 լիտրանոց ջրի բաքեր՝ ծորակով
- լապտերներ՝ հոսանքից լիցքավորվող մարտկոցով
- քնապարկեր
- ծածկոցներ
- դեղարկղեր՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով
- բարձրախոսներ (рупор)

Ուշադրություն. կարիքները համաձայնեցված են Տավուշի մարզպետարանի հետ:

Մեկ համայնքն անհրաժեշտ բոլոր պարագաներով համալրելու համար անհրաժեշտ է 3մլն 500 հազար դրամ։

Աջակցել կարող եք` նվիրաբերելով ցանկացած գումար, ինչը կօգնի մեզ տրամադրել այս 8 համայնքների բնակիչներին թաքստոցները համալրելու պարագաներ:

Դրամահավաքի արդյունքների մասին կտեղեկացնենք ընթացիկ:

Բարձրացնենք մեր համայնքների դիմակայությունը #միասին։

Միացեք մեր արշավին՝ այցելելով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։

 

 

 

Այլ նորություններ

Ցանկանում եք տեղեկացված լինել՝

ՀԱՍՏԱՏԵԼ