Երեխայի հովանավորություն

Այս ծրագիրն իրականացվում է ի բարօրություն Հայաստանի երեխաների, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում և ունեն յուրաքանչյուրիս աջակցության կարիքը։ Ընտանիքներն ընտրվում են խոցելիության չափորոշիչներով, և ծրագրի ողջ ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի մասնագետները մշտապես իրականացնում են ընտանիքի առաջընթացի մշտադիտարկում և գնահատում:

Վորլդ Վիժնի Հովանավորության ծրագիրը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրիս ներդրում ունենալ կրթված, զարգացած և ինքնուրույն սերունդ ձևավորելու գործում։

Դուք ևս կարող եք միանալ Վորլդ Վիժնի «Երեխայի հովանավորություն» ծրագրին և դառնալով հովանավոր՝ բարելավել Հայաստանի հեռավոր մարզերից մեկում ապրող որևէ երեխայի կյանք:
 
Ծրագրին միանալիս․․․ 

Կարող եք ընտրել երեխայի կյանքում փոփոխության հասնելու երկու տարբերակներից մեկը, որոնք կազմվել են՝ աղքատության հաղթահարման և որակյալ կրթության ապահովման ուղղություններում Վորլդ Վիժնի տասնյակ տարիների փորձի հիման վրա։ 

Տարբերակ 1․ Աղքատության հաղթահարում և դիմակայունության բարձրացում
 
Ամենամսյա փոքր նվիրատվությամբ Դուք օգնում եք երեխային ու նրա ընտանիքին հաղթահարել ծայրահեղ աղքատության շեմը։ Ձեր օգնությամբ ընտանիքը ստանում է տնտեսական աջակցություն շարունակական եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով, իսկ երեխան՝ գրենական պիտույքներ, տաք հագուստ, զարգացնող խաղեր և իր տարիքին համապատասխան այլ անհրաժեշտ պարագաներ։

Տարբերակ 2. Երեխայի կրթություն և զարգացում 

Դուք երեխային տալիս եք հնարավորություն հաճախելու Վորլդ Վիժնի «Նավակ» ցերեկային կենտրոն, որտեղ երեխան պատրաստում է դասերը, ստանում է առողջ սնունդ, սովորում  է կյանքի հմտություններ, հաճախում կրթական այլ խմբակներ։ Անհրաժեշտության դեպքում երեխան օգտվում է նաև կենտրոնի մասնագետների՝ հոգեբանի, լոգոպեդի, սոցիալական աշխատողի ծառայություններից, ստանում է գրենական պիտույքներ, տաք հագուստ և այլ անհրաժեշտ իրեր։ Հասակակիցների հետ փոխհարաբերությունների կառուցման և ամենօրյա շփումների շնորհիվ երեխան վայելում է կյանքը որպես հասարակության լիարժեք անդամ։

Դառնալով հովանավոր՝ Դուք...

  • 5 աշխատանքային օրվա ընթացքում ստանում եք տեղեկություն երեխայի մասին (սոցիալական պատմություն, լուսանկար, տեսանյութ)։
  • Ստանում եք երեխայի հետ կապի մեջ լինելու հնարավորություն, ինչի շնորհիվ տեսնում եք, թե ինչպես է Ձեր հովանավորությունը փոխում նրա կյանքը։ 
  • Տարին 3 անգամ ստանում եք անհատական հաշվետվություն: 
  • Ցանկության դեպքում կարող եք երեխային ուղարկել նամակներ, նվերներ և նույնիսկ հանդիպել նրան: 

Հովանավոր դառնալու համար անհրաժեշտ է ամսական նվիրաբերել ընդամենը 8000 ՀՀ դրամ, ինչը կօգնի բարելավել մեկ երեխայի կյանք վերոնշյալ տարբերակներից որևէ մեկով։ 
Ծրագրին միանալու համար գրանցվեք www.donate.am կայքում, գրեք մեզ [email protected] էլ. հասցեով կամ զանգահարեք +37495005881 հեռախոսահամարով: