ՀՏՀ

Ի՞նչ է «Երեխայի հովանավորությունը» և ինչպե՞ս է այն աշխատում։

Վորլդ Վիժնի «Երեխայի հովանավորություն» ծրագիրը թույլ է տալիս անհատներին տևական ժամանակով դառնալ կարիքի մեջ ապրող մի երեխայի (երեխաների) հովանավոր։ Կատարելով ամսական վճարումներ՝ հովանավորներն աջակցում են կարիքի մեջ ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին հաղթահարել ծայրահեղ աղքատության շեմը և ստանալ որակյալ կրթություն։ Վորլդ Վիժն Հայաստանն ապահովում է ընթացիկ հաշվետվողականություն՝ հովանավորության շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։

Հովանավորության ծրագիրը ոչ միայն աջակցելու գործուն միջոց է, այլև երեխայի հետ ընկերական կապ հաստատելու հնարավորություն:

«Երեխայի հովանավորության» ծրագիրը ձևավորվել է Վորլդ Վիժնի՝ աղքատության հաղթահարման ուղղությամբ տասնյակ տարիների փորձի հիման վրա:

«Աղքատության կրճատում և հաղթահարում» 
Դուք օգնում եք երեխային ու նրա ընտանիքին հաղթահարել ծայրահեղ աղքատության շեմը։ Ձեր օգնությամբ ընտանիքը ստանում է տնտեսական աջակցություն շարունակական եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով, իսկ երեխան՝ գրենական պիտույքներ, տաք հագուստ, զարգացնող խաղեր և իր տարիքին համապատասխան այլ անհրաժեշտ պարագաներ։ 

Հովանավոր դառնալու համար  բավական  է նվիրաբերել ամսական 8000 դրամ, և Դուք կբարելավեք մեկ երեխայի կյանք։

Ինչպե՞ս են երեխաներն ընտրվում Հովանավորության ծրագրին մասնակցելու համար։

Առավել խոցելի են այն երեխաները, որոնց կյանքի որակը և սեփական ներուժն իրացնելու  հնարավորությունները խիստ սահմանափակ են ծայրահեղ աղքատության և իրավունքների ոտնահարման պատճառով։ Աղքատությունն ուղղակիորեն ազդում է երեխաների կյանքի որակի վրա․ նվազագույն անհրաժեշտ սննդակարգից մինչև վաղ նախադպրոցական կրթություն, դպրոցում հաջողություն գրանցելու, ոչ ֆորմալ կրթության և խաղալու հնարավորություններ։

Հովանավորության ծրագրի համար ընտրված երեխաները Հայաստանի համայնքների առավել խոցելի և խոցելի խմբի երեխաներն են: Շատ կարևոր է, որ ընտանիքն ապագայի վերաբերյալ տեսլական և աղքատությունը հաղթահարելու հույս ունենա։

 

Վորլդ Վիժն Հայաստանը մշակել է խոցելիության չափորոշիչներ ՄԱԿ-ի և ՀՀ պետական չափորոշիչների հիման վրա։ Այդ չափորոշիչների հիման վրա էլ ընտրվում են ընտանիքները, իրականացվում է կարիքների գնահատում, կազմվում է ընտանիքի և երեխայի անհատական զարգացման ծրագիր։ Շահառու երեխաների ընտանիքները ծրագրի իրականացման ընթացքում անցնում են մոնիթորինգ՝ առաջընթացը գնահատելու նպատակով:

Ի՞նչ են ստանում Հովանավորության ծրագրից հովանավորը և երեխան։

Հովանավորը՝

  • երեխայի մասին ստանում է տեղեկատվություն (լուսանկար, տեսանյութ, սոցիալական պատմություն),
  • ցանկության դեպքում ունենում է կապ երեխայի հետ՝ նամակների, նվերների և նույնիսկ հանդիպման միջոցով,
  • տարեկան 3 անգամ ստանում է անհատական հաշվետվություն,
  • ստանում է երեխայի՝ տարեկան առաջընթացի զեկույց։

Երեխան՝

  • երեխայի ընտանիքը ստանում է տնտեսական աջակցություն՝ շարունակական եկամտի աղբյուր ստեղծելու համար,
  • երեխան ստանում է տաք հագուստ,
  • ստանում է գրենական պիտույքներ/զարգացնող խաղեր,
  • ստանում է իր տարիքին համապատասխան այլ անհրաժեշտ իրեր։

Արդյո՞ք գումարը, որը ես փոխանցում եմ Վորլդ Վիժնին, արդյունավետ է օգտագործվում։

Դառնալով երեխայի հովանավոր՝ Դուք տարին 3 անգամ ստանում եք անհատական հաշվետվություն ծախսված գումարի վերաբերյալ։ Բացի այդ, ցանկության դեպքում, կարող եք կապ հաստատել երեխայի հետ՝ նամակների, նվերների և նույնիսկ հանդիպման միջոցով։ Երեխայի հետ կապի շնորհիվ Դուք հստակ պատկերացում կկազմեք, թե Ձեր տրամադրած ֆինանսական օգնությունն ինչ որակական փոփոխություններ է բերում թե՛ երեխայի, թե՛ նրա ընտանիքի կյանքում:

Որքա՞ն է տևում մեկ երեխայի հովանավորությունը։

Ցանկալի է, որ հովանավորությունը տևի ոչ պակաս, քան մեկ տարի, որպեսզի երեխայի կյանքում փոփոխությունները տեսանելի լինեն։ Այնուամենայնիվ, հովանավորության տևողությունը կախված է հովանավորի բարի կամքից․ վերջինս կարող է դադարեցնել հովանավորությունը ցանկացած պահի, առանց հետագա պարտավորությունների։

Հովանավորը ստանում է երեխայի սոցիալական պատմությունը, որտեղ գնահատված են երեխայի և նրա ընտանիքի առաջնային կարիքները։ Երբ այս բոլոր կարիքները բավարարված են, և երեխան/ընտանիքը հաղթահարում է աղքատությունը, հովանավորին առաջարկվում է հովանավորել մեկ այլ երեխայի կամ դադարեցնել հովանավորությունը։