Ինչպես դառնալ հովանավոր

Ինչպես դառնալ հովանավոր

Այս ծրագիրն իրականացվում է ի բարօրություն Հայաստանի այն երեխաների, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում և ունեն յուրաքանչյուրիս աջակցության կարիքը։ 
Վորլդ Վիժնի «Երեխայի հովանավորություն» ծրագիրը թույլ է տալիս անհատներին տևական ժամանակով դառնալ կարիքի մեջ ապրող մի երեխայի (երեխաների) հովանավոր։ Կատարելով ամսական վճարումներ՝ հովանավորն աջակցում է երեխային և նրա ընտանիքին հաղթահարել ծայրահեղ աղքատության շեմը և ստանալ որակյալ կրթություն։ Վորլդ Վիժն Հայաստանն ապահովում է ընթացիկ հաշվետվողականություն՝ հովանավորության շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։

Երեխայի հովանավորությունը սկսվում է այն պահից, երբ կատարում եք առաջին վճարումը։ Վճարում կատարելիս անպայման ծանոթացեք «Երեխայի հովանավորություն» ծրագրին և հովանավորության պայմաններին։ 

Առաջին վճարումը կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կստանաք երեխայի սոցիալական պատմությունը, լուսանկար, երեխայի կողմից տեսաուղերձ Ձեր էլ․ հասցեին և մեր կայքում գրանցված էջին։

Վճարումը կարող եք կատարել ամեն ամիս կամ նախապես մի քանի ամսվա համար՝ ըստ ցանկության։

Կայքում Ձեր անհատական էջում հնարավորություն ունեք տեսնելու նաև երեխայի այլ կարիքները, որոնք ապահովելու ցանկության դեպքում կարող եք երեխայի համար նվեր գնել առկա նվերների կատալոգից։

Նշենք նաև, որ, ցանկության դեպքում, կարող եք երեխայի հետ նամակագրական կապ հաստատել կամ հանդիպել նրան։
Տարեկան 3 անգամ Վորլդ Վիժնի կողմից կստանաք անհատական հաշվետվություն և լուսանկարներ երեխայի կյանքում փոփոխությունների մասին: 

Հովանավոր դառնալու համար գրանցվեք այստեղ։