Ետ գնալ Ետ գնալ Օր 21 - «1 օր` 1 նվեր» 22/12/2016
Օր 21 - «1 օր` 1 նվեր»

Վահանը 5 տարեկան է։ Նա իր ծնողների և երեք քույրերի հետ երազում է ապրել մեծ ու տաք տանը։

Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:

Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:

1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:

Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Վահանին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:

Այլ նորություններ

Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը
Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը

Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով՝ հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն դիմավորել Սեպտեմբերի 1-ը։

 

 

10/08/2021
Ծայրահեղ աղքատ 100 երեխաներ նվերներ ստացան U.S. Embassy Armenia Helping Hands-ից
Ծայրահեղ աղքատ 100 երեխաներ նվերներ ստացան U.S. Embassy Armenia Helping Hands-ից

Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է U.S. Embassy Armenia Helping Hands-ին Ճամբարակի տարածաշրջանում ապրող ծայրահեղ աղքատ 100 երեխաների համար #ԳաղտնիՁմեռՊապ դառնալու և նրանց ամանորյա հրաշք պարգևելու համար։

Շնորհակալ ենք, որ մեզ հետ այցելեցիք երեխաներին՝ նվերներն անձամբ հանձնելու համար։

 

 
14/01/2020
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավի արդյունքները

736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 

18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե արտերկրից:  Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը՝ Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ:

Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով:

 Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը:  

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար:  

Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար:

17/01/2019