
Շնորհակալ ենք բոլոր այն նվիրատուներին, որոնց ջանքերի շնորհիվ Կապանի համայնքներում ապրող 50 ծայրահեղ աղքատ ընտանիք ստացավ առաջին անհրաժեշտության սնունդ և հիգիենայի պարագաներ։
Շուտով Սուրբ Զատկի տոնն է։ Այս խորհրդանշական օրերին մենք կոչ ենք անում միանալ Վորլդ Վիժնի նվիրատվական արշավին և ձեր հոգատարությունն ու սերը փոխանցել այն ընտանիքներին ու երեխաներին, որոնք դրա կարիքն այսօր առավել շատ ունեն։
Այլ նորություններ

Այս ամառ 1654 երեխա հանգիստն անցկացրեց Վորլդ Վիժնի #Երազանքիճամբար -ում: Նրանցից 1066-ի համար ֆինանսական աջակցություն են տրամադրել անհատներ և ձեռնարկություններ Հայաստանում:


2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:
