Ետ գնալ Ետ գնալ Կարտոֆիլով պատրաստած շուրջ 50 կերակրատեսակ «Մեծ Փուռ 2017» փառատոնին 02/10/2017
Կարտոֆիլով պատրաստած շուրջ 50 կերակրատեսակ «Մեծ Փուռ 2017» փառատոնին

Գավառի տարածաշրջանի Ծաղկավանքի տարածքում անցկացվեց «Մեծ փուռ 2017» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում:

Տարվա մեջ արևային օրերի առավելագույն քանակն ապահովող տարածաշրջանի սևահողերում գյուղացին մշակում է համեղ և որակյալ կարտոֆիլ: Կարտոֆիլը, որը սնվում է արևի ջերմությամբ, մշակողի հոգատարությամբ և լավագույն հողի ուժով, ոռոգվում առասպելական լեռ Աժդահակից հոսող բյուրեղյա սառնորակ ջրով, դառնում է հայկական խոհանոցի` հացին համարժեք  մասնիկը: Գանձակ, Սարուխան և Կարմիրգյուղ համայնքների կարտոֆիլ արտադրողների 11 խումբ և անհատ ֆերմերներ կազմակերպեցին հենց այս ապրանքատեսակից պատրաստված «Փռի կարտոլի» շքեղ հյուրասիրություն: 

Փառատոնի ժամանակ ֆերմերները ներկայացրին կարտոֆիլից պատրաստված շուրջ 50 կերակրատեսակ, ինչպես նաև տարածաշրջանին բնորոշ ավանդական քյուֆթան, ձուկը, փախլավան, գաթան և շաքար լոխումին: Արիշտայի պատրաստման տաղավարում այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու և մասնակից լինելու արիշտայի պատրաստման արարողությանը: Փառատոնի այցելուների համար անակնկալ էր կարտոֆիլից պատրաստված հացը:

«Փառատոնը հիանալի հնարավորություն է նպաստելու գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը, իսկ միջոցառումը նպատակ ունի աջակցել կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում և սատարել տեղական արտադրողների եկամուտների ավելացմանը»,- նշում է Վորլդ Վիժն Հայաստանի Գեղարքունիքի մարզի զարգացման ղեկավար Վարազդատ Սարգսյանը: 

Միջոցառումն ուղեկցվեց ժողովրդական երգ ու պարով, կազմակերպվեցին տարբեր մրցույթներ` «Լավագույն Փռնչի», «Ամենաքեֆչի փռնչի» և «Ամենահյուրասեր փռնչի» անվանակարգերում, մրցանակ ստացավ նաև «Լավագույն տաղավարը» ներկայացնող խումբը:

Այլ նորություններ

Մեկնարկում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 արշավը
Մեկնարկում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 արշավը
 
Վորլդ Վիժն Հայաստանը սկսում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 նվիրատվական արշավը:
 
Ամանորը բոլորիս սիրելի, ամենապայծառ, գունեղ ու լուսավոր տոնն է, հատկապես երեխաների համար, ովքեր անհամբեր սպասում են իրենց ամանորյա նվերին:

 

 

 

 

 

 

26/11/2019
Երազանքի ճամբար 2018
Երազանքի ճամբար 2018

Այս ամառ 1654 երեխա հանգիստն անցկացրեց Վորլդ Վիժնի #Երազանքիճամբար -ում: Նրանցից 1066-ի համար ֆինանսական աջակցություն են տրամադրել անհատներ և ձեռնարկություններ Հայաստանում:

 

 
29/09/2018