Ետ գնալ Ետ գնալ Օր 27 - «1 օր` 1 նվեր» 28/12/2016
Օր 27 - «1 օր` 1 նվեր»

Ութամյա Սյուզաննան երազում է տաք ու գեղեցիկ հագուստ ունենալու մասին, որպեսզի դպրոց հաճախելիս գեղեցիկ տեսք ունենա:  Սյուզաննան նաև շատ է ուզում, որ այս Ամանորին իրեն մի մեծ տիկնիկ նվիրեն ու շատ խաղալիքներ:

Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:


Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:

 

1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:


Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Սյուզաննաին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:

 

Այլ նորություններ