Ետ գնալ Ետ գնալ Օր 7 - «1 օր` 1 նվեր» 08/12/2016
Օր 7 - «1 օր` 1 նվեր»

Իննամյա Մարիաննան ապրում է իր ծնողների, քրոջ և եղբոր հետ: Մարիաննան ունի մանկական ուղեղային կաթված, սակայն դա չի խանգարում, որ հաճախի դպրոց: Նա սիրում է նկարել և երազում է նկարչական պարագաներ ունենալու մասին:

 

Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:


Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:


1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:


Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Մարիաննաին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:

 

Այլ նորություններ

IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին
IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին

#ԵրազանքիՃամբար արշավին է միանում IDBank-ը, որի շնորհիվ ևս 150 երեխա անապահով ընտանիքներից կկարողանա անմոռանալի հանգիստ անցկացնել Վորլդ Վիժն Հայաստանի ամառային ճամբարում: Շնորհակալ ենք` այսքան երեխաների ուրախ ամառ նվիրելու համար: 

14/06/2018