Ետ գնալ Ետ գնալ #ԳաղնտիՁմեռՊապ արշավի մեկնարկը տրված է 03/12/2020
#ԳաղնտիՁմեռՊապ արշավի մեկնարկը տրված է

Վորլդ Վիժն Հայաստանն սկսում է իր ամենասիրված «Գաղտնի Ձմեռ Պապ» (Secret Santa) նվիրատվական արշավը, որպեսզի այս ամանորին ևս կարիքի մեջ ապրող երեխաները ստանան այդքան սպասված ամանորյա նվերը:

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ այս տարի նախաձեռնությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած, պատերազմական իրավիճակից տուժած, ինչպես նաև կարիքի մեջ հայտնված ընտանիքներին ու նրանց երեխաներին։

Այս Ամանորին մենք համատեղ ուժերով կփորձենք ոչ միայն ամանորյա նվերներ գնել արցախցի փոքրիկներին, այլ նաև սննդի փաթեթներ ձեռք բերել նրանց ընտանիքների համար։

 Դուք կարող եք դառնալ Գաղտնի Ձմեռ պապ երեխայի և/կամ նրա ընտանիքի համար` 

• Ամանորյա նվեր երեխայի համար. 1 երեխայի համար 1 նվերի արժեքը 5000 դրամ է:

• Սննդի փաթեթ ընտանիքի համար. 1 ընտանիքի համար 1 սննդի փաթեթի արժեքն է 10,000 դրամ։

Միանալու համար այցելեք https://donate.am/en/donation/?gift=1&id=16 : Կարող եք նաև նվիրատվություն կատարել 220413350228000 հաշվեհամարին։

Արշավի կորպորատիվ գործընկեր դառնալու կամ աշխատակիցների հետ միասին արշավին մասնակցելու համար խնդրում ենք զանգել 095-005-881:

 

Այլ նորություններ

Ծայրահեղ աղքատ 100 երեխաներ նվերներ ստացան U.S. Embassy Armenia Helping Hands-ից
Ծայրահեղ աղքատ 100 երեխաներ նվերներ ստացան U.S. Embassy Armenia Helping Hands-ից

Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է U.S. Embassy Armenia Helping Hands-ին Ճամբարակի տարածաշրջանում ապրող ծայրահեղ աղքատ 100 երեխաների համար #ԳաղտնիՁմեռՊապ դառնալու և նրանց ամանորյա հրաշք պարգևելու համար։

Շնորհակալ ենք, որ մեզ հետ այցելեցիք երեխաներին՝ նվերներն անձամբ հանձնելու համար։

 

 
14/01/2020