Դառնալ գործընկեր


Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1988-ին՝ օգնության հասնելով ավերիչ երկրաշարժից տուժածներին: Հետագայում Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել ծրագրեր, որոնք աջակցում են համայնքների հոգևոր և նյութական զարգացմանը:
Ներկայումս կազմակերպությունն աշխատում է Հայաստանի ավելի քան 200 համայնքներում։ Վորլդ Վիժնը երեխայակենտրոն քրիստոնեական կազմակերպություն է, որն աջակցում է համայնքների զարգացմանը: Մենք աշխատում ենք երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների հետ, որպեսզի հաղթահարենք աղքատությունն ու անարդարությունը:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանը պատրաստ է իր կանոնակարգին համապատասխան համագործակցել մեր արժեքներն ու գաղափարները կիսող կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով կազմակերպության կողմից նախատեսված բյուջեն և ուղղվածությունը։ 
Դուք կարող եք միանալ արդեն գործող ծրագրերին կամ, ցանկության դեպքում, անել այլ առաջարկներ։ 
Վորլդ Վիժն Հայաստանը տարբեր ծրագրերի շրջանակներում  հաջողությամբ համագործակցում է 100-ից ավել կազմակերպությունների հետ․ մեր գործընկերների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։