Գաղտնիության քաղաքականություն

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը (այսուհետ՝ Վորլդ Վիժն Հայաստան) պարտավորվում է պահպանել իր նվիրատուների և աջակիցների անձնական այն տվյալների գաղտնիությունը, որոնք վերջիններս կհամաձայնեն տրամադրել մեզ:

Անձնական բնույթի տեղեկատվությունը ներառում է ցանկացած տիպի տեղեկություն, որը կարող է օգտագործվել առանձին անհատի ճանաչման կամ նրա հետ կապ հաստատելու համար, ինչպես օրինակ՝ անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները, ինչպես նաև՝ նվիրատվության նպատակով տրամադրված կրեդիտ քարտի կամ բանկային հաշվի վերաբերյալ տեղեկությունները:

Ձեր անձնական տվյալները կօգտագործվեն Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ նվիրատվությանն ընթացք տալու, Ձեզ հետ հաղորդակցվելու և համապատասխան մարքեթինգային նյութեր տրամադրելու նպատակով: Ձեզ նաև կտրամադրվեն տեղեկություններ Վորլդ Վիժն Հայաստանի այլ ծրագրերի կամ նախաձեռնությունների մասին, որոնք կարող են հետաքրքրել Ձեզ:

Եթե չեք ցանկանում ստանալ նմանատիպ տեղեկություններ, խնդրում ենք այդ մասին գրել մեզ [email protected] էլ․ հասցեով։
Վորլդ Վիժն Հայաստանը չի տրամադրի Ձեր անձնական տվյալները որևէ երրորդ կողմի:

Սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցերի դեպքում գրեք մեզ [email protected] էլ․ հասցեով կամ զանգահարեք +374 10 74 9119 հեռախոսահամարով։