Donate.am կայքը Վորլդ Վիժն Հայաստանի կողմից ստեղծված հարմարավետ դրամահավաք հարթակ է, որտեղ մեր աջակիցները հնարավորություն կունենան առցանց նվիրատվություններ կատարել՝ մասնակցելով մի շարք հրատապ ծրագրերի համար ֆինանսական միջոցների հայթայթմանը:
Վորլդ Վիժնը երեխայակենտրոն քրիստոնեական կազմակերպություն է, որն աջակցում է համայնքների զարգացմանը: Մենք աշխատում ենք երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների հետ, որպեսզի հաղթահարենք աղքատությունն ու անարդարությունը:
Հայաստանում Վորլդ Վիժնն իր գործունեությունն սկսել է 1988-ին՝ օգնության հասնելով ավերիչ երկրաշարժից տուժածներին: Հետագայում Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել ծրագրեր, որոնք աջակցում են համայնքների հոգևոր և նյութական զարգացմանը:
Ներկայումս կազմակերպությունն աշխատում է Հայաստանի ավելի քան 200 համայնքներում՝ Շիրակում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում, Լոռիում և մայրաքաղաք Երևանում: