Ի՞նչ է Վորլդ Վիժն Հայաստանի նվերների կատալոգը

Վորլդ Վիժն Հայաստանի նվերների կատալոգն առաջարկում է մի շարք անհրաժեշտ նվերներ՝ ներառյալ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, դպրոցական պարագաներ և գյուղատնտեսական նշանակության կենդանիներ: Կատալոգի յուրաքանչյուր նվեր ընտրված է Վորլդ Վիժնի մասնագետների կողմից՝ ելնելով երեխաների և նրանց ընտանիքի ամենահրատապ կարիքներից:

Մեր կատալոգից նվեր ընտրելիս դուք հուսադրում և զորավիգ եք լինում երեխաներին ու համայնքներին՝ ձգտելու ավելի լավ կյանքի: Դուք կարող եք նաև նվեր ձեռք բերել ձեր սիրելիների անունից՝ այդպիսով պատվելով նրանց:
 

Ինչպե՞ս կարող եմ նվեր գնել նվերների կատալոգից

Դուք կարող եք ընտրել նվեր(ներ) մեր կատալոգից, ընտրել քանակը և նվիրել երեխային կամ ընտանիքին առաջին անհրաժեշտության իրեր:

Ինչպե՞ս վստահ լինեմ, որ նվերների կատալոգի միջոցով ձեռք բերված նվերներս հասնում են այն երեխային, ով ամենաշատն ունի դրա կարիքը

Վորլդ Վիժնը ներկայումս աշխատում է Հայաստանի գրեթե ողջ տարածքում: Յուրաքանչյուր համայնքում, որտեղ մենք ներկայացված ենք, սոցիալական աշխատողների կանոնավոր աշխատանքի շնորհիվ Վորլդ Վիժնը բացահայտել է առավել խոցելի ընտանիքները: Այսպիսով, Վորլդ Վիժնի ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր ընտանիքի կարիքները հստակ արձանագրված և գնահատված են, ինչի հիման վրա էլ կազմված են ընտանիքների զարգացման ծրագրերը, ուստի նվերների բաշխումը կատարվում է առկա կարիքների գնահատման և զարգացման ծրագրերի հիման վրա:

Ի՞նչ է SMS նվիրատվությունը, ինչպե՞ս է այն աջակցում Վորլդ Վիժնի ջանքերին

Յուրաքանչյուր անհատ կարող է աջակցել Վորլդ Վիժնի նախաձեռնությանը՝ ուղարկելով SMS 7700 կարճ համարին: Մեկ SMS-ի արժեքը 500 դրամ է․ այս գումարն ուղղվում է առավել խոցելի երեխաների առաջնային կարիքներին։

Ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ նվիրատվության ազդեցությունը

Վորլդ Վիժնի յուրաքանչյուր SMS արշավի նպատակների մասին հաշվետվություններն ու նորությունները տեղադրվում են մեր պաշտոնական կայքում: Այստեղ կարող եք տեսնել նվիրատվությունների ընդհանուր բյուջեն և ձեռք բերված արդյունքները։

Ինչպե՞ս դառնալ կորպորատիվ գործընկեր

Մեկտեղելով Ձեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Հայաստանի ամենախոցելի երեխաների կյանքը բարելավելու մեր ջանքերի հետ՝ միասին կարող ենք հասնել զգալի արդյունքների: Վորլդ Վիժնը հարուստ փորձառություն ունի համայնքի զարգացման, երեխաների պաշտպանության և աղքատության վերացման ծրագրերի իրականացման գործում, և Ձեր գործընկերության շնորհիվ յուրաքանչյուր երեխայի կյանքում դրական փոփոխություն բերելու մեր ջանքերը կլինեն ավելի արդյունավետ։

Կան բազմաթիվ նախագծեր և նախաձեռնություններ, որոնց շուրջ մենք կարող ենք համագործակցել և հասնել հաջողության: Կորպորատիվ գործընկերության համար խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել +374 95 005 881 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․ հասցեով։

Ի՞նչ առավելություններ ունի Վորլդ Վիժնի կորպորատիվ գործընկերը

Առաջին և ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մենք կարող ենք դեպի լավը փոխել երեխաների կյանքը Հայաստանում։

Վորլդ Վիժն Հայաստանը մշտապես հաշվետու է համատեղ նախաձեռնության շրջանակներում ծախսված յուրաքանչյուր լումայի համար։ Մենք սիրով տրամադրում ենք մեզ հասանելի հանրային հաղորդակցման հարթակները՝ մեր գործընկերների ճանաչելիությունն ու տեսանելիությունն ավելացնելու և ընդլայնելու համար։ Կորպորատիվ գործընկերները նաև կարող են տեղում ծանոթանալ մեր կողմից կատարված և կատարվող աշխատանքներին՝ ականատես լինելով միասին ձեռք բերված դրական փոփոխություններին։ Մեր գործընկեր կազմակերպությունների աշխատակիցները կարող են նաև կամավորական սկզբունքով ներգրավվել մեր նախաձեռնություններում, ինչը կնպաստի կորպորատիվ թիմի մերձեցմանը և կարող է ծառայել որպես թիմ կառուցելու այլընտրանքային վարժություն: