Ետ գնալ Ետ գնալ Օր 16 - «1 օր` 1 նվեր» 17/12/2016
Օր 16 - «1 օր` 1 նվեր»

Միլենան ապրում է ծնողների և քույրիկի հետ: Այս պահին ընտանիքը չունի ոչ մի տեսակի եկամուտ, ապրում են նախորդ աշխատատեղից պահված խնայողությամբ: Միլենան երազում է ունենալ փափուկ մահճակալ, տիկնիկներ, հագուստ, կոշիկ և մեծ տորթ:

 

Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:

 

Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:


1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:

 

Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Միլենաին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:


 

Այլ նորություններ

IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին
IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին

#ԵրազանքիՃամբար արշավին է միանում IDBank-ը, որի շնորհիվ ևս 150 երեխա անապահով ընտանիքներից կկարողանա անմոռանալի հանգիստ անցկացնել Վորլդ Վիժն Հայաստանի ամառային ճամբարում: Շնորհակալ ենք` այսքան երեխաների ուրախ ամառ նվիրելու համար: 

14/06/2018