ՀՏՀ

Արդյո՞ք փոխանցում կատարելիս գանձվում է միջնորդավճար

ARCA վճարային համակարգի բանկերի կողմից թողարկված բոլոր քարտերի համար միջնորդավճար չկա: ARCA վճարային համակարգի անդամ չհանդիսացող բանկերի (ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկը) կողմից թողարկված քարտերով վճարում կատարելիս գանձվում է հավելյալ 2% միջնորդավճար։

Ի՞նչ եղանակներով է իրականացվում նվիրատվությունը

Գործում է նվիրատվության երեք տարբերակ․

  1. առցանց նվիրատվություն donate.am կայքի միջոցով,
  2. բանկային փոխանցում ԱԿԲԱ բանկի 220413350228000 հաշվեհամարին,
  3. կանխիկ վճարում (նվիրատվություն)։ 

Արդյո՞ք ապահով է donate.am կայքով վճարում կատարելը

donate.am կայքում վճարում կատարելն ապահով է, քանի որ այն պաշտպանված է SSL - Secure Socked Layer արձանագրությամբ և PCI DSS չափանիշներով, որոնք ապահովում են բանկային քարտերի տվյալների անվտանգությունը։

Ի՞նչ անել, եթե վճարման կամ կայքի հետ կապված խնդիր է առաջացել

Նման դեպքում խնդրում ենք արագ կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ հասցեով կամ +374 95 005-772 հեռախոսահամարով։