Ետ գնալ Ետ գնալ 1 ամսում` 751 ընտանիք 16/04/2020
1 ամսում` 751 ընտանիք

Մարտի 17-ին Վորլդ Վիժն Հայաստանը դրամահավաք սկսեց` աջակցելու արտակարգ իրավիճակի օրերին էլ ավելի ծանր վիճակում հայտնված ընտանիքներին: Բազմաթիվ սրտացավ մարդկանց շնորհիվ հաջողվեց մեկ ամսվա ընթացքում սնունդ և հիգիենայի պարագաներ տրամադրել ❗️751❗️ ընտանիքների, որտեղ կարիքն ավելի սուր էր այս օրերին:

Սննդի փաթեթները բաժանվել են Երևանում, Վարդենիսում, Կապանում, Գյումրիում, Սիսիանում, Ճամբարակում, Նոյեմբերյանում, Թալինում, Գավառում, Ալավերդիում և Ամասիայում:

Սակայն արտակարգ իրավիճակի երկարաձգման պատճառով կարիքի մեջ հայտնված ընտանիքների թիվն աստիճանաբար մեծանում է: Օրական ստանում ենք ավելի քան 200 զանգ/հաղորդագրություն, սակայն բոլորին արձագանքելու համար ունենք Ձեր օգնության կարիքը...

#COVID19 #ՄենքԱրձագանքումԵնք #կորոնավիրուս #WeAreResponsive

 

Այլ նորություններ

Շիրակի մարզում 50 ընտանիք ստացավ սնունդ
Շիրակի մարզում 50 ընտանիք ստացավ սնունդ

Մեր նվիրատուների միջոցներով այսօր #Շիրակի մարզում ապրող ևս 50 ընտանիք ստացավ առաջին անհրաժեշտության #սնունդ և հիգիենայի պարագաներ։

23/04/2020
Երազանքի ճամբար 2018
Երազանքի ճամբար 2018

Այս ամառ 1654 երեխա հանգիստն անցկացրեց Վորլդ Վիժնի #Երազանքիճամբար -ում: Նրանցից 1066-ի համար ֆինանսական աջակցություն են տրամադրել անհատներ և ձեռնարկություններ Հայաստանում:

 

 
29/09/2018
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավի արդյունքները

736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 

18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե արտերկրից:  Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը՝ Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ:

Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով:

 Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը:  

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար:  

Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար:

17/01/2019