Ետ գնալ Ետ գնալ Օր 15 - «1 օր` 1 նվեր» 16/12/2016
Օր 15 - «1 օր` 1 նվեր»

Մերիի ընտանիքը շատ մեծ է. հնգամյա աղջնակն ապրում է իր ծնողների, վեց քույրերի և երկու եղբայրների հետ: Մերին երազում է իսկական խաղասենյակ ունենալու մասին, որտեղ քույրերի և եղբայրների հետ կկարողանան շատ խաղալիքներով խաղալ։ 


Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:

 

Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:


1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:

 

Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Մերիին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:

 

Այլ նորություններ