Ետ գնալ Ետ գնալ Օր 19 - «1 օր` 1 նվեր» 20/12/2016
Օր 19 - «1 օր` 1 նվեր»

Ալբերտը 5 տարեկան է, նրա ընտանիքը մեծ է՝ 5 եղբայր և 3 քույր ունի: Ալբերտի ծնողները դժվարությամբ են հոգում երեխաների ամենօրյա կարիքները: Ալբերտը երազում է մեծ և գեղեցիկ տուն ունենալու մասին: 

Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:

Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:

1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:

Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Ալբերտին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:

Այլ նորություններ

Մեկնարկում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 արշավը
Մեկնարկում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 արշավը
 
Վորլդ Վիժն Հայաստանը սկսում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 նվիրատվական արշավը:
 
Ամանորը բոլորիս սիրելի, ամենապայծառ, գունեղ ու լուսավոր տոնն է, հատկապես երեխաների համար, ովքեր անհամբեր սպասում են իրենց ամանորյա նվերին:

 

 

 

 

 

 

26/11/2019
Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը
Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը

Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով՝ հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն դիմավորել Սեպտեմբերի 1-ը։

 

 

10/08/2021