Ետ գնալ Ետ գնալ Art Lunch-ի օգնությամբ սննդի փաթեթներ տրամադրվեցին 115 ընտանիքների 03/04/2020
Art Lunch-ի օգնությամբ սննդի փաթեթներ տրամադրվեցին 115 ընտանիքների

Բոլորիս կողմից սիրված Art Lunch ընկերության շնորհիվ կարողացանք սննդի փաթեթներ տրամադրել Վարդենիսում, Թալինում և Գավառում բնակվող ծայրահեղ աղքատ 115 ընտանիքի։

Հատկապես շնորհակալ ենք Բակուր Մելքոնյանին` մեր կողքին լինելու և Լյուսի Գևորգյանին` այս ամբողջ ընթացքը սահուն համակարգելու համար։

Շնորհակալ ենք:

Oրական մի քանի տասնյակ դիմումներ ենք ստանում՝ մարդիկ խնդրում են օգնել՝ լուծել օրվա հացի խնդիրը։

Այսօր մենք նորից ձեր օգնության կարիքն ունենք, որպեսզի կարողանանք մենք էլ օգնության ձեռք մեկնել մեզ դիմող ծայրահեղ աղքատ ընտանիքներին։

Միացե՛ք մեզ՝ այցելե՛լով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։

 

 

 

Այլ նորություններ

IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին
IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին

#ԵրազանքիՃամբար արշավին է միանում IDBank-ը, որի շնորհիվ ևս 150 երեխա անապահով ընտանիքներից կկարողանա անմոռանալի հանգիստ անցկացնել Վորլդ Վիժն Հայաստանի ամառային ճամբարում: Շնորհակալ ենք` այսքան երեխաների ուրախ ամառ նվիրելու համար: 

14/06/2018